ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 354-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 652-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Գործում է (17.10.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2026
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
06.10.2026
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
06.10.2026
Дата вступления в силу
17.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«06» հոկՏԵՄԲԵՐԻ 2026 թ.
քաղ. Երևան

N 652-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 354-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 9-ի N 251-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 354-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ նաև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

1) Հավելվածի՝

ա․ վերնագրից հանել «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ» բառերը,

բ․ 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախքան կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը մատակարար կազմակերպությանը հայտնելը Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է քրեակատարողական հիմնարկի տվյալ շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը՝ կազմելով համապատասխան ցուցակ (ձև 2):»,

«9. Եթե շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը ստորագրությամբ չի հաստատում ճաշացանկից հրաժարվելու փաստը, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 2 ցուցակի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման ստորաբաժանման պետին:»,

գ․ 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սննդի պատրաստման քանակի, ճաշացանկին համապատասխանության և որակի հսկողությունն իրականացնում է օրվա պատասխանատու հերթապահն, ում ներկայությամբ ստուգվում և կշռվում է մատակարար կազմակերպության կողմից մատակարարված պատրաստի սնունդը, ինչպես նաև համտեսի և հոտի ստուգման ձևով գնահատվում է սննդի որակը: Սննդատեսակները պետք է լինեն որակյալ և համապատասխանեն գործող ստանդարտներին:

Սույն կետում նշված սննդի պատրաստման քանակի, որակի և ճաշացանկին համապատասխանության հսկողությունը պատասխանատու հերթապահը կարող է իրականացնել իր օգնականի միջոցով։

12. Օրվա պատասխանատու հերթապահն անձամբ կամ իր օգնականի միջոցով իրականացված ստուգման արդյունքում մատակարար կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյանում կատարում են համապատասխան գրառում պատրաստի սննդի՝ ճաշացուցակով նախատեսված սննդամթերքների համապատասխանության վերաբերյալ և այն հավաստում իրենց ստորագրություններով:

13. Օրվա պատասխանատու հերթապահը կամ նրա օգնականը պատրաստի սննդի, ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն և դրա մասին անհապաղ զեկուցում Քրեակատարողական հիմնարկի պետին, որն էլ անհապաղ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին:»,

դ․ 15-րդ կետում «պատասխանատու հերթապահի» բառերից հետո լրացնել «կամ իր օգնականի» բառերը,

ե․ Ձև 2-ի վերնագրում «ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱ» բառերը փոխարինել «ՇԱԲԱԹԱԿԱՆ» բառով։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան