ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1001-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Գործում է (01.02.2027-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2026
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
24.09.2026
Подписан
Ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
24.09.2026
Дата вступления в силу
01.02.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«24» սեպտեմբերի 2026 թ.

N 1001-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի N1 հավելվածով հաստատված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում՝

1) 5-րդ ենթակետում «(այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցող,» բառերից հետո լրացնել «ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցող,» բառերը,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետ.

«13) չեմ համարվում բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպություն։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից։

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

 

2026-09-24

Կ. ԹԱՄԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2026 թվական: