ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ, ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 979-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Գործում է (-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2026
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
16.09.2026
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
16.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«16» սեպտեմբերի 2026 թ.

N 979-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ, ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 19-րդ մասը.

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել՝

1) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի ձևը և դրա լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

9/16/2026

Է. Հակոբյան

 

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «16» սեպտեմբերի 2026 թ.

N 979-Ն հրամանի

 

Ձև

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ

 

 

Իրավաբա-նական անձին էլեկտրոնային առևտրի օպերա-տորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի համարը

Իրավաբա-նական անձին էլեկտրոնային առևտրի օպերա-տորների ռեեստրում ընդգրկման ամսաթիվը

Էլեկտրո-նային առևտրի օպերատորի անվանումը

Հարկ վճարողի հաշվառ-ման համարը

Էլեկտրո-նային առևտրի օպերատորի գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսի համարը, համա-ցանցում հասցեն (առկայության դեպքում), էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

Էլեկտրոնային առևտրի օպերա-տորների տարածքների, շինությունների (շինություն-ների մասերի), բաց հրապարակ-ների (բաց հրապարակ-ների մասերի) գտնվելու վայրը, ընդհանուր մակերեսները

Մաքսային մարմնի անվանումը, որի գործունե-ության տարածքում տեղակայված են էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքները

Իրավաբա-նական անձին էլեկտրո-նային առևտրի օպերա-տորների ռեեստրից հանելու ամսաթիվը

Լրացուցիչ տեղեկու-թյուններ (առկայու-թյան դեպքում)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

 

Հավելված N 2

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «16» սեպտեմբերի 2026 թ.

N 979-Ն հրամանի

 

Ձև

 

ՎԿԱՅԱԿԱՆ N ____________

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույնով հավաստում է, որ

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը)

ներառված է էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում՝ հետևյալ տարածքներով, շինություններով կամ բաց հրապարակներով`

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքների, շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը)

 

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի՝

 

____________________________________

(անունը, ազգանունը)

___________________________

(ստորագրությունը)

   

Տրամադրման ամսաթիվ՝

«__» ____________ 20__ թ.

 

ԿԱՐԳ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր) ընդգրկման մասին վկայականի լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Իրավաբանական անձին Ռեեստրում ընդգրկման վկայականը լրացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից։

3. Ռեեստրում ընդգրկման վկայականում նշվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի անվանման, գտնվելու վայրի, հարկ վճարողի հաշվառման համարի, էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքների, շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրի, ընդհանուր մակերեսի, ռեեստրում ընդգրկման վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանման, վկայականի տրամադրման ամսաթվի և դրա համարի վերաբերյալ տեղեկություններ։

4. Ռեեստրում ընդգրկման վկայականը ստորագրում է պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը կամ նրա տեղակալը։

5. Վկայականները համարակալվում են հերթական համարներով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2026 թվական: