ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 941-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման հավելվածի՝
1) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.2-րդ ենթակետով.
«22.2) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահը.».
2) 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին ենթակետով.
«22.1) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամները.».
3) 33.1-ին կետում «22.1» թիվը փոխարինել «22.2» թվով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |