ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1376-Լ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2026 թվականի`
1) պետական ստանդարտացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) գաղտնի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1376-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
1. ՆԱԽԱԲԱՆ
1. «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային, եվրոպական, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող տեղական արտադրանքի արտադրմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության «2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը, Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը՝ միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
4. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման» համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանդարտների մշակման պահանջները։
2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը.
3) «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը.
4) «Տարածական տվյալների մասին» օրենքը.
5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը․
6) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի ՆԿ-15-Ն կարգադրությունը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշումը.
8) «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.
9) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը.
10) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը․
11) Առողջապահության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 53-Ն հրամանը:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
6. Ծրագրի նպատակն է՝
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.
3) նպաստել ազգային արտադրանքի ճանաչելիությանը.
4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
6) խթանել տեղական արտադրանքի որակի և մրցունակության մակարդակների բարձրացումը.
7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
9) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկվածության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում.
10) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների ազգային օրենսդրությամբ կարգավորման ապահովումը.
11) աջակցել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների որոշումների ընդունման գործընթացին.
12) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը:
7. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից), ազգային ստանդարտների վերանայում, որի ընթացքում, համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների, կիրականացվի ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն, ներառյալ ստանդարտի նշագրի տվյալների, կամ համաձայն նշված պահանջների կձևակերպվի ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության։ Նշյալ գործընթացները կապահովեն`
ա. սննդամթերքի անվտանգության ոլորտում համապատասխանության գնահատման մեխանիզմների ապահովում,
բ․ ջրի որակին վերաբերող արդիական փորձարկման մեթոդների սահմանում՝ ջրում ՊՖԱՍ նյութերի հետազոտության իրականացման նպատակով,
գ. տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովում,
դ. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.
2) ազգային ստանդարտների՝ միջազգային ստանդարտներին ներդաշնակեցման մակարդակի բարձրացում, որը կխթանի՝
ա. տեղական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,
բ. տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝
ա. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը թույլ է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ՝ ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունները` դրանով նպաստելով տեղական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ,
բ. հանդիսանալով սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ստանդարտացման միջազգային կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝
ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,
բ. 2026 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք, որոնք որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվում են ըստ հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման բացառում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոնների ու արդյունքների հաշվի առնում.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.
10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:
5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
9. Ստանդարտների մշակման պետական ծրագիրը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա: Այն նաև հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող պահանջների վրա:
10. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտները՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար՝
1) կառավարման համակարգեր. նախատեսվում է մշակել սննդամթերքի անվտանգության որակի կառավարման համակարգերի ներդրման պահանջներ սահմանող ստանդարտներ, որոնց նպատակն է հավատարմագրման գործընթացի արդյունավետ ապահովումը.
2) շրջակա միջավայր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտին ներդաշնակ ջրի որակին վերաբերող արդիական փորձարկման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտ՝ ջրում ՊՖԱՍ նյութերի հետազոտություն իրականացնելու նպատակով․
3) երկրատարածական տվյալներ. նախատեսվում է մշակել աշխարհագրական տվյալների ստուգիչ մոդելի հիմնական սկզբունքներ, ինչպես նաև աշխարհագրական տվյալների ժամանակավոր սխեմաների ներդրումն ապահովող կոդավորման կանոններ սահմանող ազգային ստանդարտներ՝ միջազգային պահանջներին համապատասխան.
4) ռազմարդյունաբերություն. ռազմական ստանդարտի մշակում:
11. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության շրջանակներում՝
1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 63 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այդ տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.
2) Նախատեսվում է իրականացնել միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման ոլորտի աշխատանքներ․
3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն – ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն.
4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով։
12. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում, որի շրջանակներում՝
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
դ. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականացում,
ե. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):
6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
13. Ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմանն ուղղված պետական ֆինանսավորման դրույթը սահմանված է «Ստանդարտացման մասին» օրենքի 19-րդ հոդվածով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշմամբ սահմանված «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» 11001 միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 13,558.5 հազար դրամ:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1376-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
NN ը/կ |
Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Արդյունքը |
Կատար-ման ժամկետը |
2026 թվականի ֆինանսա-վորում (հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ | ||||||
|
1.1. Կառավարման համակարգեր | ||||||
|
1.1.1. |
Սննդամթերքի անվտանգություն. Մաս 1. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22003-1 միջազգային ստանդարտին ներդաշնակ |
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում, սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրում, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միջազգային ստանդարտների կիրառում, այդ թվում՝ սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման ոլորտում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
ստանդարտ |
2026 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
1.1.2. |
Սննդամթերքի անվտանգություն. Մաս 2. Արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատում և սերտիֆիկացում, ներառյալ սննդամթերքի անվտանգության համակարգի աուդիտ իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22003-2 միջազգային ստանդարտին ներդաշնակ |
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում, սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրում, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միջազգային ստանդարտների կիրառում, այդ թվում՝ սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման ոլորտում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
ստանդարտ |
2026 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
1.2. Շրջակա միջավայր | ||||||
|
1.2.1. |
Ջրի որակ. Ջրում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերի (PFAS) որոշումը. Պինդ փուլային լուծահանման և հեղուկ քրոմատոգրման տանդեմային զանգվածային սպեկտրաչափման (LC-MS/MS) կիրառմամբ մեթոդ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 21675 ստանդարտին ներդաշնակ |
ՊՖԱՍ նյութերի հետազոտություն իրականացնելու նպատակով, տվյալ ցուցանիշները մտնում են խմելու ջրի նոր սանիտարական նորմերի և կանոնների պարտադիր հետազոտության ենթակա ցուցանիշների ցանկի մեջ, որն ուժի մեջ է մտնելու 2027 թ․ հունվարի 1-ից |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
ստանդարտ |
2026 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
1.3. Երկրատարածական տվյալներ | ||||||
|
1.3.1. |
Աշխարհագրական տեղեկատվություն. Ժամանակային սխեմա
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19108 ստանդարտին ներդաշնակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ սահմանվող դրույթների ապահովում, Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
ստանդարտ |
2026 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
1.3.2. |
Աշխարհագրական տեղեկատվություն. Տարածական օբյեկտների քարտացուցակավորման մեթոդաբանություն
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19110 ստանդարտին ներդաշնակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ սահմանվող դրույթների ապահովում, Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
ստանդարտ |
2026 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
1.3.3. |
Աշխարհագրական տեղեկատվություն. Կոդավորում
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19118 ստանդարտին ներդաշնակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ սահմանվող դրույթների ապահովում, Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
ստանդարտ |
2026 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
2. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||||
|
2.1. Միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքների կազմակերպում | ||||||
|
2.1.1. |
ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքների կազմակերպում |
Տեղական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
Միջազգային և եվրոպական ստանդարտ- ներին ներդաշնակ ստանդարտ- ների ապահովում |
2026 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
2.1.2. |
Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն |
Քվեարկության ապահովում, դիրքորոշման ներկայացում |
2026 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ | ||
|
2.1.3. |
Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն |
Ստանդարտ-ների նախագծերի փորձաքննու- թյուն |
2026 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ | ||
|
3. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ | ||||||
|
3.1. Ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում, Ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում | ||||||
|
3.1.1. |
Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում |
Ազգային ֆոնդի արդիականացում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
Ստանդարտ-ների ազգային ֆոնդի արդիակա-նացում և վարում |
2026 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
3.1.2. |
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում |
|||||
|
3.1.3. |
Ընդունված ազգային ստանդարտների գրանցում | |||||
|
3.1.4. |
Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում | |||||
|
3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում | ||||||
|
3.2.1. |
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում |
Ազգային ֆոնդի արդիականացում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն |
Տեղեկատվա- կան սպասարկում |
2026 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
3.2.2. |
Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում | |||||
|
3.2.3. |
Ազգային ստանդարտների եռամսյակային տեղեկատուների նախապատրաստում և հրատարակում | |||||
|
Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) հազար դրամ |
7800.0 | |||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|