ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 872-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1222-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 16-րդ մասի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1222-Ա որոշման հավելվածում՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Արթուր Մարտիրոսյան» բառերը փոխարինել «Աննա Բաբաջանյան» բառերով,
բ. «Մխիթար Հայրապետյան-ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերը փոխարինել «Դավիթ Թադևոսյան-ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
«Արեգ Հովհաննիսյան-«Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Աշոտ Սաղյան-«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Լիլիա Հակոբջանյան» բառերը փոխարինել «Միլենա Փափազյան» բառերով,
բ. «Հասմիկ Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Մերի Բագրատյան» բառերով,
գ. «Դավիթ Թովմասյան-Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Արթուր Դավթյան-Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանող» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |