ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0229 Ն. 25.08.2026
|
25 օգոստոսի 2026 թվականի |
թիվ 229-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել արտաքին աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներ՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության անկախ և որակյալ աուդիտն ապահովելու համար,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 22-ը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 174-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 22-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման նախաբանը ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը,» բառերով։
2) Կանոնակարգի 1-ին գլխի 1-ին կետում՝
ա. «և» բառը փոխարինել «,» կետադրական նշանով,
բ. «հաշվետու թողարկողների» բառերը փոխարինել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց և հաշվետու թողարկողների» բառերով:
3) Կանոնակարգը 1-ին գլխի 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 1.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի մատուցում «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 10-րդ կետերով նախատեսված որևէ ծառայություն, ապա նրա նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգով սահմանված հաշվետու թողարկողների համար նախատեսված դրույթները։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
|
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|