ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 90 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 75 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 և 2 հավելվածների։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման թիվ 2 հավելվածի:
Սույն որոշման թիվ 2 հավելվածն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։
(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
(վերգիրը փոփ. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 90 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարվող
1. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.1.0» թվերը փոխարինել «1.2.0» թվերով.
բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «urn:ЕЕС:R:055: GооdsDeclaration:v1.2.0».
գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ЕЕС_R_055_GооdsDeclaration_v1.2.0.хsd»։
2. 3-րդ աղյուսակում՝
ա) 19.18.26.1 դիրքում՝
«Ծանոթագրություն*» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստը` «վավերապայմանը չի լրացվում».
գ) «Ծանոթագրություն*» սյունակի «ա» ենթակետում տեքստը հանել
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.18.26.2.11 դիրքով՝
| « |
|
»: |
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 26.02.2026, թիվ 22 | 07.10.2025, թիվ 90 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|