ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 90
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (29.03.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
07.10.2025
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
07.10.2025
Дата вступления в силу
01.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2025 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 75 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 և 2 հավելվածների։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման թիվ 2 հավելվածի:

Սույն որոշման թիվ 2 հավելվածն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 90 որոշման

(վերգիրը փոփ. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 90 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարվող

 

1. 1-ին աղյուսակում՝

ա) 3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.1.0» թվերը փոխարինել «1.2.0» թվերով.

բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «urn:ЕЕС:R:055: GооdsDeclaration:v1.2.0».

գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ЕЕС_R_055_GооdsDeclaration_v1.2.0.хsd»։

2. 3-րդ աղյուսակում՝

ա) 19.18.26.1 դիրքում՝

«Ծանոթագրություն*» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստը` «վավերապայմանը չի լրացվում».

գ) «Ծանոթագրություն*» սյունակի «ա» ենթակետում տեքստը հանել

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.18.26.2.11 դիրքով՝

 

«

*.2.11. Բեռնարկղի բնութագրի ծածկագիրը (casdo:Container CharacteristicCode)

բեռնարկղի չափի ու տիպի ծածկագրային նշագիրը

M.CA.SDE. 01231

сsdo:Соde10Туре (М.SDТ.00179) Պայմանանշանների նորմալացված տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 10

0..1

        
»:

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 26.02.26 թիվ 22)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: