ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 842-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.08.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2026
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
06.08.2026
Подписан
Ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
19.08.2026
Дата вступления в силу
26.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«06» օգոստոսի 2026 թ.

N 842-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) նախաբանում «7-րդ» բառերը փոխարինել «6-րդ» բառերով,

2) Հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ում.

ա. լրացնել նոր` 7.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների շնագիտական բաժնի (կենտրոնի), օպերատիվ-տեխնիկական բաժնի և արագ հակազդման բաժնի պաշտոնների համար դիմած մասնակիցները չեն մասնակցում Ընդունելության թեստավորման փուլին: Սույն կետում նշված մասնակիցներն Ընդունելության թեստավորման փոխարեն անցնում են ֆիզիկական պատրաստվածության ստուգում:»,

բ. լրացնել նոր` 46.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«46.1. Սույն կարգի 7.1-ին կետում նշված մասնակիցները համարվում են թեստավորման փուլը հաղթահարած, եթե ֆիզիկական պատրաստվածության ստուգման արդյունքով ստացել են անցողիկ` ֆիզիկական պատրաստվածության պահանջների գնահատականների հանրագումարի հնարավոր առավելագույնի առնվազն 70% գնահատական:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

8/19/2026

Է. ՀակոբՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան