ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 567-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 841-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.08.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2026
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
06.08.2026
Подписан
Ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
19.08.2026
Дата вступления в силу
26.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«06» օգոստոսի 2026 թ.

N 841-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 567-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի «Հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 567-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) նախաբանում «11-րդ և 12-րդ» բառերը փոխարինել «10-րդ և 11-րդ» բառերով,

2) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում.

ա. 11-րդ կետում «Դասընթացի թեման» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենք

«Հարկային ծառայության մասին» օրենք

Արագ հակազդման ոլորտի վերաբերյալ համապատասխան թեմաներ

Օպերատիվ-տեխնիկական ոլորտի վերաբերյալ համապատասխան թեմաներ

»,

 

բ. 53-րդ կետում «սույն որոշման հավելված 2-ով» բառերը փոխարինել «սույն հրամանի N 2 հավելվածով» բառերով,

գ. լրացնել նոր` 54-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«54. Մինչև «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-145-Ն օրենքն ուժի մեջ մտնելը հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու համար ձևավորված հարկային ծառայության թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ թեստավորման, հարցազրույցի, պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ֆիզիկական պատրաստվածության ստուգման և դասընթացի փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված և սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված ձևին համապատասխան պատրաստման հավաստագիր, որը տրված է համարվում սույն կետում նշված թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու օրվանից և ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։»:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված պատրաստման հավաստագրերը տրամադրվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

8/19/2026

Է. ՀակոբՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան