ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 37
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
13.03.2026
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
13.03.2026
Дата вступления в силу
08.05.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2026 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 16-րդ կետի ութերորդ պարբերությունում՝

առաջին նախադասության մեջ՝

«անվտանգության պահանջները» բառերը փոխարինել «անվտանգության պահանջները, դրանց համապատասխանության գնահատման կարգը և համապատասխանությունը հավաստող փաստաթղթի տեսակը,»

լրացնել «, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նորմատիվ իրավական ակտով» բառերով.

երկրորդ նախադասությունը հանել.

բ) տեխնիկական կանոնակարգի 14-րդ հավելվածի 1-ին հավելվածի աղյուսակից առաջ վերջին պարբերությունը լրացնել «, համակցված էներգատեղակայանքի հաջորդական կամ զուգահեռ տիպ» բառերով․

գ) տեխնիկական կանոնակարգի 15-րդ հավելվածի 1-ին հավելվածի աղյուսակից առաջ վերջին պարբերությունը լրացնել «, համակցված էներգատեղակայանքի հաջորդական կամ զուգահեռ տիպ» բառերով.

դ) տեխնիկական կանոնակարգի 17-րդ հավելվածում «Հիբրիդային տրանսպորտային միջոցի նկարագիր» դիրքը «Տրանսպորտային միջոցի ընդհանուր բնութագրերը» աղյուսակի երկրորդ սյունակում լրացնել «, էներգատեղակայանքի հաջորդական կամ զուգահեռ տիպ» բառերով.

ե) տեխնիկական կանոնակարգի 18-րդ հավելվածում «Տրանսպորտային միջոցի ընդհանուր բնութագրերը (կառուցվածքում փոփոխություններ կատարելուց հետո)» բաժնում «Առջևի/հետևի անիվների անվամեջը, մմ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«

Հիբրիդային տրանսպորտային միջոցի նկարագությունը

նախատեսված է կամ նախատեսված չէ լիալիցքավորում արտաքին աղբյուրից աշխատանքի նախատեսված ռեժիմները (թվարկել)՝ միայն ներքին այրման շարժիչը, միայն էլեկտրական շարժիչը, համակցված (աշխատանքի այդ ռեժիմի համառոտ նկարագրություն), համակցված էներգատեղակայանքի հաջորդական կամ զուգահեռ տիպը

»:

2. Տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի ութերորդ պարբերությունում նշված տրանսպորտային միջոցների առնչությամբ չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպումը։

Նշված տրանսպորտային միջոցների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում, եթե այդ տրանսպորտային միջոցների առնչությամբ իրենց օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ 1-ին կետի «բ»-«ե» ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան