ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՈՒ ԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.03.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.02.2026
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.02.2026
Дата вступления в силу
21.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2026 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՈՒ ԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 364-րդ հոդվածի 5-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի ձևերը.

Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի տրամադրման ու օգտագործման կարգը։

2. Սահմանել, որ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրերը, որոնք տրամադրվել են նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի ձևերի և դրա տրամադրման ու օգտագործման կարգի մասին» թիվ 676 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հուլիսի 12-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 676 որոշմամբ հաստատված՝ Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի տրամադրման ու օգտագործման կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 106 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 13-ի «Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի տրամադրման ու օգտագործման կարգի 20-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» թիվ 59 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի փետրվարի 17-ի թիվ 15 որոշմամբ

 

ՁԵՎԵՐ

 

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան