ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1221-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1308-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվող ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին թույլտվություն տալու մասին» N 1308-Ն որոշման՝
1) 4-րդ կետի 2-րդ ենթակետում «6» թիվը փոխարինել «8» թվով.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝
«2.1) ընկերությանը տրամադրվում է լրացուցիչ 2 000 000․0 հազար դրամ՝ հետագա 8 տարվա ընթացքում լրացուցիչ 200 օր Հայաստանի Հանրապետության կառավարության հայտերի հիման վրա՝ որպես միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման կանխավճար։»։
3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1308-Ն որոշման շրջանակում կնքված Ծառայությունների մատուցման պետական գնման №COP 17-ԾՁԲ-26/01 պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին համաձայնագրին՝ համաձայն N 5 հավելվածի:
4. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հնգօրյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետով սահմանված համաձայնագիրը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի N 1221-Ն որոշման |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N 2
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ» №COP 17-ԾՁԲ-26/01 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| ք. Երևան |
«___» «____________» 2026 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն ի դեմս՝ կոմիտեի նախագահին փոխարինող Գևորգ Բաբայանի, որը գործում է Կոմիտեի կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից, և «Մերիդիան հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը ի դեմս՝ տնօրեն Սամվել Մանուկյանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից (միասին հիշատակելիս այսուհետ՝ Կողմեր), ղեկավարվելով 2025 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված № COP 17-ԾՁԲ-26/01 «Ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի» (այսուհետ՝ Պայմանագիր) 12.1–ին կետով, Կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր N 2) հետևյալի մասին.
1. ՀԱՄԱՁԱՅԱՆԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Պայմանագրի 1.2 կետում «համապատասխան տարածքները (այսուհետ նաև՝ Տարածք)» բառերը փոխարինել «ամբողջ տարածքը (այսուհետ նաև՝ Տարածք) ՝ ըստ Պատվիրատուի հայեցողության, այդ թվում՝ նաև այն տարածքները» բառերով,
1.2. Պայմանագրի 1.3.2 կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «COP 17-ի անցկացման ավարտից հետո հաջորդող 8 տարվա ընթացքում՝ առավելագույնը 400 oրացուցային oր, 4 775 000 000 (չորս միլիարդ յոթ հարյուր յոթանասունհինգ միլիոն) ՀՀ դրամին համարժեք՝ Տարածքի տրամադրման ծառայություն հետևյալ պայմաններով.»։
1.3. Պայմանագրի 1.3.2.6 կետում «6 տարվա» բառերը փոխարինել «8 տարվա» բառերով:
1.4. Պայմանագրի 1.3.2.7 կետում «առավելագույնը երկու հարյուր oրացուցային oր» բառերը փոխարինել «առավելագույնը չորս հարյուր oրացուցային oր» բառերով, իսկ «6 տարվա» բառերը՝ «8 տարվա» բառերով:
1.5. Պայմանագրի 1-ին կետը լրացնել 1.3.2.8 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.3.2.8 Պատվիրատուն COP 17-ի անցկացման ավարտից հետո հաջորդող 8 տարվա ընթացքում իրավունք ունի Պայմանագրի 1.3.2 կետում նշված 400 օրացույցային օրերի սահմաններում Տարածքն իր հայեցողությամբ տրամադրել երրորդ անձանց տիրապետմանը և օգտագործմանը, այդ թվում հատուցելի եղանակով»։
1.6. Պայմանագրի 3.1 կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «3.1 Պայմանագրի 1.2-րդ կետով նախատեսված Ծառայությունների արժեքը ընդհանուր կազմում է 7 931 566 700 (յոթ միլիարդ ինը հարյուր երեսունմեկ միլիոն հինգ հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:»։
1.7. Պայմանագրի 4.17 կետում «մինչև երկու հարյուր oրացուցային oր» բառերը փոխարինել «մինչև չորս հարյուր oրացուցային oր» բառերով:
1.8. Պայմանագրի 4.18 կետում «հավասարվում է երկու հարյուրի» բառերը փոխարինել «հավասարվում է չորս հարյուրի» բառերով:
1.9. Պայմանագրի մնացած բոլոր դրույթները (այդ թվում՝ 1 քառ. մ-ի oրական արժեքը, նվազագույն քառ. մ պահանջի բացակայությունը, փաստացի oգտագործվող տարածքի սկզբունքը, հարակից ծառայությունների ամորտիզացման կարգը, երեսուն աշխատանքային oր առաջ ծանուցելու պարտականությունը), մնում են անփոփոխ և կիրառվում են ամբողջությամբ՝ ներառյալ Պայմանագրի 1.3.2 կետով Համաձայնագիր N 2-ով ավելացված լրացուցիչ oրերի և գումարի նկատմամբ:
1.10. Պայմանագիրը լրացնել նոր՝ 3.2.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ. «3.2.1 Պայմանագրի 3.1 կետով սահմանված Ծառայությունների արժեքի՝ Համաձայնագիր N 2-ով ավելացված մասը՝ 2 000 000 000 (երկու միլիարդ) ՀՀ դրամը, Պատվիրատուն Կատարողի անունով բացված հատուկ հաշվին է փոխանցում որպես լրացուցիչ կանխավճար՝ Համաձայնագիր N 2-ը ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից Համաձայնագիր N 2-ի կատարումն ապահովող համապատասխան բանկային երաշխիք ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Պայմանագրի 3.2 կետով սահմանված կարգով Պատվիրատուի կողմից արդեն վճարված՝ Պայմանագրի սկզբնական՝ 5 775 000 000 (հինգ միլիարդ յոթ հարյուր յոթանասունհինգ միլիոն) ՀՀ դրամի կանխավճարը համարվում է պատշաճ և ամբողջությամբ կատարված պարտավորություն և կրկնակի (կրկին) վճարման ենթակա չէ:»։
2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Համաձայնագիր N 2-ով չփոփոխված մասով Պայմանագրի բոլոր դրույթները մնում են ուժի մեջ և կիրառելի են անփոփոխ՝ ներառյալ, մասնավորապես, Պայմանագրի 1.7, 1.8, 2.2, 2.5, 4.8, 4.13 և 8-րդ կետերով սահմանված պատասխանատվության, միակողմանի լուծման և կանխավճարի վերադարձի կանոնները, որոնք համապատասխանաբար կիրառվում են նաև Համաձայնագիր N 2-ով ավելացված գումարի և oրերի նկատմամբ:
2.2. Համաձայնագիր N 2-ը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը: Համաձայնագիր N 2-ն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից:
2.3. Համաձայնագիր N 2-ի նոտարական վավերացման և դրանից բխող՝ սահմանափակումների պետական գրանցման փոփոխության հետ կապված ծախսերն իրականացվում են Կատարողի միջոցների հաշվին՝ Պայմանագրի 14.2 կետին համապատասխան:
2.4. Համաձայնագիր N 2-ը կազմված էջից և կնքված է հայերեն լեզվով՝ 4 oրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
3. ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Պատվիրատու
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
ՀՎՀՀ՝ 02528489
բանկը՝ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
հաշվեհամարը՝ 900011059814
հասցեն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 4
անուն, ազգանուն՝ Գևորգ Բաբայան
ստորագրություն՝ ____________________
Կատարող
«Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ
հասցեն՝ ք. Երևան, 0015, Կենտրոն, Ոսկերիչների փողոց հ. 1
ՀՎՀՀ՝ 02621409
բանկը՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
հաշվեհամարը՝ 1930097169890100
անուն, ազգանուն՝ Սամվել Մանուկյան
ստորագրություն՝ ___________________
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
14.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|