ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 13-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.08.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Принят
Ներքին գործերի նախարար
Дата принятия
12.08.2026
Подписан
Ներքին գործերի նախարար
Дата подписания
12.08.2026
Дата вступления в силу
15.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» օգոստոսի 2026 թ․

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանով սահմանված N 2 հավելվածի՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների աղյուսակի 4-րդ սյունակի «Ոստիկանության ծառայողներ և վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված նախկին ծառայողներ» բառերը փոխարինել «Ոստիկանության ծառայողներ և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք» բառերով։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ա. Սարգսյան

 

«12» օգոստոսի 2026թ.

ք․Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: