ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«11» օգոստոս 2026 թ. |
N 60-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 21-ի «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 03-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների բնակիչների համար․
4) «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների բնակիչների համար․»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
11.08.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|