ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱՉԱՓԸ (ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՑԻՉԸ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԱՐԹԱՉԱՓԸ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 11
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.01.2026
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.01.2026
Дата вступления в силу
01.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2026 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԼԱԶԵՐԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱՉԱՓԸ (ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՑԻՉԸ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԱՐԹԱՉԱՓԸ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Էլեկտրոնային օպտիկական սարքի տեսքով ներկայացված լազերային մակարդաչափը (հարթությունների լազերային կառուցիչը, լազերային հարթաչափը), որը կազմված է միասնական կորպուսի մեջ տեղակայված այնպիսի բաղադրիչներից, ինչպիսիք են լազերային դիոդներով օպտիկական համակարգը, ինքնահավասարեցման համար կոմպենսատորը, էլեկտրոնային կառավարման մեկուսատախտակը, և որը նախատեսված է մեկ ուղղահայաց և մեկ հորիզոնական գծերի պրոյեկտման համար՝ մակերևույթի երկու կամ ավելի կետերի բարձրությունների տարբերությունը որոշելիս, ինչպես նաև թեքության անկյունը տեղափոխելու նպատակով, գծերի և հարթությունների պրոյեկտման համար՝ շինարարության ժամանակ ինժեներագեոդեզիական աշխատանքներ, սենքերի ներսում և դրսում գեոդեզիական նշահարման աշխատանքներ, շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելիս, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9015 30 100 0 ստորաենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: