ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 816-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 11.08.2026
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
29.07.2026
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
29.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«29» հուլիսի 2026 թ.

N 816-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման կարգը, վերադարձման կամ հաշվանցման դիմումի ձևը հաստատելու մասին» N 209-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

2) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 9-րդ մասերը՝»․

3) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․ Սահմանել՝

1) չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային մարմիններին ներկայացվող դիմումի ձևը, այն մաքսային մարմիններին ներկայացնելու կարգը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վերադարձի որոշման ձևը և կարգը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) չօգտագործված կանխավճարների վերադարձի մերժման որոշման ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձի նպատակով մաքսային մարմիններին ներկայացվող դիմումի ձևը, այն մաքսային մարմիններին ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի։»․

4) Հրամանի 2-րդ կետից հանել «, բացառությամբ սույն հրամանով հաստատված N 1 հավելվածի 16-րդ կետի» բառերը, իսկ 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

5) Հրամանի N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ և հրամանը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն սույն հրամանի հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Է. Հակոբյան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «29» հուլիսի 2026 թ.

N 816-Ն հրամանի

 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային միասնական հաշվին առկա չօգտագործված կանխավճարների վերադարձման հետ կապված իրավահարաբերությունները։

2. Չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով վճարողը կամ նրա իրավահաջորդը մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգով մաքսային մարմին է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն կարգին կից Ձևի։

3. Անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել թղթային եղանակով։

4. Անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված հանգամանքների վերացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 3-րդ կետին համապատասխան թղթային եղանակով ներկայացված դիմումի էլեկտրոնային տեսքը մուտքագրվում է մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգ։

5. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի կողմից լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը․

2) ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը։

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային եկամուտների հաշվառման աշխատանքները համակարգող ստորաբաժանումը (այսուհետ՝ համակարգող ստորաբաժանում)՝

1) դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 917-Ն որոշմամբ սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում կատարում է կանխավճարի գումարի վերադարձ` էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցելով անձի կողմից դիմումով ներկայացված բանկային հաշվի համարին, ինչն էլ համարվում է չօգտագործված կանխավճարների վերադարձի վերաբերյալ որոշում.

2) դիմումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումը կամ կանխավճարների վերադարձը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 917-Ն որոշմամբ սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում՝ կայացնելով կանխավճարների վերադարձի մերժման որոշում՝ սույն հրամանի N 2 հավելվածին համապատասխան.

7. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում, որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային համակարգով որոշումը տրամադրվում է դիմումատուին, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում ՝ էլեկտրոնային եղանակով կամ թղթային եղանակով՝ առձեռն, փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով, իսկ առձեռն տրամադրման դեպքում անձի կողմից կատարվում է ստացման վերաբերյալ նշում՝ նշելով նաև ամսաթիվն ու ստորագրությունը։

8. Սույն կարգով վերադարձման ենթակա են վերադարձի կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգից ստացված տվյալների հետ համադրված մաքսային միասնական հաշվին առկա գումարները։

9. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դրամական միջոցների՝ անձի բանկային հաշվին կատարվող փոխանցումները, փոխանցման օրվա դրությամբ հաշվառվում են մաքսային անձնական հաշվի քարտում։

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ

 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

1. Դիմումատուի՝

1) անվանումը (իրավաբանական անձանց դեպքում)

 

2) անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում)

                                                   

2. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում և առկայության դեպքում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում)

 

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը

 

3. Դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

4. Դիմումատուի՝

1) բանկային հաշվի համարը

 

2) բանկի անվանումը

 

3) բանկի SWIFT կոդը

 

4) (միջնորդ բանկի առկայության դեպքում՝ անվանումը, SWIFT կոդը, հասցեն)

 

5․ Վերադարձվող կանխավճարների չափը

 

6․ Կից ներկայացվող փաստաթղթերի վավերապայմանները

 

7․ Այլ տեղեկություններ՝ ըստ անհրաժեշտության

 

8․ Դիմումի ներկայացման ամսաթիվը

 
   

Դիմումատուի ստորագրությունը

 

 

Հավելված N 2
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի 2024 թվականի
փետրվարի 24-ի N 209-Ն հրամանի

 

Ձև

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ

 

1. Մաքսային մարմնի անվանումը

                                                    

2. Դիմումատուի՝

1) անվանումը (իրավաբանական անձանց դեպքում)

 

2) անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում)

 

3. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում և առկայության դեպքում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում)

 

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը

 

4. Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի գրանցման ամսաթիվն ու համարը

 

5. Կանխավճարի վերադարձի մերժման հիմքը

 

6. Այն գումարի չափը, որի մասով կայացվել է կանխավճարի վերադարձի մերժման որոշում

 

7. Կանխավճարի վերադարձի մերժման որոշման գրանցման համարն
ու ամսաթիվը

 

8․ Որոշումը կայացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) զբաղեցրած պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողով՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

 

 

Հավելված N 3
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի 2024 թվականի
փետրվարի 24-ի N 209-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԱՅՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձման հետ կապված իրավահարաբերությունները։

2. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձի նպատակով վճարողը կամ նրա իրավահաջորդը մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգով մաքսային մարմին է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն կարգին կից Ձևի։

3. Անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել նաև թղթային եղանակով։

4. Անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված հանգամանքների վերացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 3-րդ կետին համապատասխան թղթային եղանակով ներկայացված դիմումի էլեկտրոնային տեսքը մուտքագրվում է մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգ։

5. Ավել վճարված կամ բռնագանձված մաքսային պարտավորության ձևավորման հիմք հանդիսացող մաքսային փաստաթուղթ մաքսային մարմնին ներկայացված լինելու պարագայում որպես ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձի դիմում հիմք է ընդունվում այդ փաստաթուղթը, և այդ դեպքում սույն կարգով նախատեսված դիմումի ներկայացման անհրաժեշտությունը մաքսային մարմիններին բացակայում է։

6. Այն դեպքում, երբ ավել վճարված կամ բռնագանձված պարտավորության վերադարձման հետ մեկտեղ վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից հայցվում է նաև չօգտագործված կանխավճարների վերադարձ, ապա դիմում է ներկայացվում նաև սույն հրամանի N 1 հավելվածին համապատասխան։

7. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված վերադարձը կատարվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ
ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

1. Դիմումատուի՝

1) անվանումը (իրավաբանական անձանց դեպքում)

           

2) անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում)

                                       

2. Դիմումատուի՝

1) ՀՎՀՀ (իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում և առկայության դեպքում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում)

 

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը

 

3. Մաքսային փաստաթղթի համարը, որով ձևավորվել է ավել վճարված կամ բռնագանձված պարտավորություն

 

4․ Վերադարձվող ավել վճարված կամ բռնագանձված պարտավորության գումարի չափը

 

5․ Կից ներկայացվող փաստաթղթերի վավերապայմանները

 

6․ Այլ տեղեկություններ՝ ըստ անհրաժեշտության

 

7․ Դիմումի ներկայացման ամսաթիվը

 
   

8․ Դիմումատուի ստորագրությունը

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2026 թվական