ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 219-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.07.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
30.06.2026
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
30.06.2026
Дата вступления в силу
25.07.2026

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«30» «հունիսի» 2026 թվական

N 219-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին էկոպարեկային ծառայողի մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. Մկրտչյան

 

 

Երևան

6/30/2026

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2026 թվականի հունիսի 30-ի

N 219-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1․ Սույն կարգով սահմանվում է պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի (այսուհետ՝ Մոնիտորինգ) իրականացման գործընթացներին էկոպարեկային ծառայողի մասնակցության կարգը։

2. Մոնիտորինգի գործընթացներին մասնակցությունը ներառում է տեղեկատվության հավաքագրումը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը (այսուհետ՝ Լիազոր մարմին) փոխանցումը/տրամադրումը։

3․ Էկոպարեկային ծառայողը Մոնիտորինգի իրականացման աշխատանքներին մասնակցում է իր իրավասությունների շրջանակում:

4. Էկոպարեկային ծառայողների կողմից ծառայություն իրականացնելիս իրենց իրավասությունների շրջանակում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, անտառների և անտառային հողերի վրա անտառների պահպանության, վերականգնման և անտառօգտագործման բնագավառում մարդածին և բնական տարբեր տեսակի ներգործությունների, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, ապօրինի որսի և բացասական այլ գործողությունների վերաբերյալ նախորդող եռամսյակին հավաքագրված տեղեկատվությունը էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային ստորաբաժանումներից էլեկտրոնային եղանակով փոխանցվում է Ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչությանը՝ ոչ ուշ քան, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը։

5․ Պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչությունը Ծառայության տարածքային ստորաբաժանումներից հավաքագրված տեղեկատվությունը մշակում, ամփոփում և պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացմանն աջակցելու նպատակով ներկայացնում է Լիազոր մարմնին՝ ոչ ուշ քան, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը՝ համաձայն NN 1-3 ձևերի։

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. -------- եռամսյակում արձանագրված հրդեհների վերաբերյալ

 

Անտառ-տնտե-սության

կամ ԲՀՊՏ-ի անվա-

նումը

ամիս, ամսա-թիվ

Հրդեհի տեսակը (վերնատարած, գետնատարած, ստորգետնյա)

 

Հրդեհված

անտառի տեսակային

կազմը (լայնա-

տերև սաղարթավոր, ասեղնատերև,

խառը)

Հրդեհված մակերեսը, հա

Հրդեհի հետևանքով մինչև աճի դադարեցում կենսունակությունը

կորցրած ծառեր

Հրդեհի

հետե-

վանքով մասնակի

վնասված

ծառեր

Ընդա-մենը, այդ թվում

 անտա-ռածածկ

ոչ անտառա-ծածկ

տեսակ

քանակ,

հատ

տեսակ

քա-նակ, հատ

 Հրդեհի պատճառը

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. ------- եռամսյակում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ

 

Անտառ-տնտեսության կամ ԲՀՊՏ-ի անվանումը

ամիս, ամսաթիվ

Ապօրինի ծառահատում

Ինքնակամ արածեցում

Ապօրինի խոտհունձ

Աղբոտում և աղտոտում

Ծառը, թուփը կամ բուսածածկը մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը կամ ապօրինի ոչնչացնելը

Պտուղների, հատա-պտուղների, սնկերի, սեր-մերի, դեղաբույսերի և այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաք

Բնության հատուկ պահպան-վող տա-րածքի ռեժիմի խախ-տում

ծառա-տեսակ

ծառերի քանակ, հատ

կոճղի տրամագիծը

անասուն-ների գլխաքանակ, հատ

մակերեսը, հա

մակերեսը, հա

ծառերի/ թփերի տեսակը

ծառերի/ թփերի քանակը, հատ

մակե-րեսը, հա

մեկնա-բա-նություն

տեսակը

քա-նակը

նկարա-գրություն

հատ

կգ

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. -------- եռամսյակում արձանագրված ապօրինի որսի ու ձկնորսության, ինչպես նաև արդյունագործական նպատակով կատարված ձկնորսության ծավալների վերաբերյալ

 

Անտառտնտեսության կամ ԲՀՊՏ-ի անվանումը

Արդյունագործական ձկնորսություն

ամիս, ամսաթիվ (վերաբերելի է միայն ապօրինի որսին և ձկնորսությանը)

Ապօրինի ձկնորսություն

Ապօրինի որս

տեսակ

 հատ

 կգ

տեսակ

քանակ, կգ

տեսակ

քանակ, հատ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: