ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.07.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
15.07.2026
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
15.07.2026
Дата вступления в силу
25.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«15» հուլիսի 2026 թ.

N 34-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 22-րդ հոդվածի 9-րդ մասը՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ հանրային մասնագիտական ուսումնական հաստատության հիմնադրման համագործակցության պայմանագրով նախատեսված լինելու դեպքում սույն որոշման հավելվածում ներկայացված կարգը կիրառվում է նաև այդ հանրային մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամների, նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման նկատմամբ։

3. Սահմանել, որ հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ձևավորվող նոր խորհուրդների առաջին կազմում օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր մարմնի կողմից առաջադրվող համապատասխանաբար մեկական անդամ (բացառությամբ ուսանողության ներկայացուցիչների) պաշտոնավարում է 2 տարի ժամկետով, մեկական անդամ՝ 3 տարի ժամկետով։ Մանկավարժական աշխատողներից առաջադրվող մեկ անդամ պաշտոնավարում է 4 տարի, մեկ անդամ՝ 5 տարի ժամկետով։ Խորհրդի առաջադրվող կազմի թեկնածուներից յուրաքանչյուրի պաշտոնավարման ժամկետը որոշում է տվյալ թեկնածուին առաջարկող համապատասխան մարմինը՝ համաձայնեցնելով պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնի հետ, ինչի մասին նշում է կատարվում յուրաքանչյուր մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անվանական կազմը հաստատելու մասին հրամանում։

4. Սահմանել, որ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ձևավորվող պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհուրդների առաջին կազմում թեկնածու առաջադրելու վերաբերյալ գրությունը պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը՝ Կառավարության որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության հիման վրա համապատասխան պետական մասնագիտական ուսումնական հաստատության նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում, իսկ նոր խմբագրությամբ կանոնադրությունը մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը գրանցված լինելու դեպքում՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՆԱԽԱՐԱՐ`

 

7/15/2026

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

/պարտականությունները կատարող/

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2026 թվականի հուլիսի 15-ի

N 34-Ն հրամանի

 

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Պետական մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ՄՈՒՀ) խորհրդի անդամ կարող է նշանակվել անձը, որը բավարարում է հետևյալ պահանջներին (բացառությամբ ՄՈՒՀ-ի ուսանողության ներկայացուցիչներից առաջադրվող անդամների)՝

1) ունի բարձրագույն կրթություն կամ ՄՈՒՀ-ում իրականացվող որակավորումների (ուղղվածության) ոլորտում վերջին 10 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ սպորտի, մշակույթի ոլորտի որակավորման կրթական ծրագրեր իրականացնող ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի դեպքում՝ հանդիսանում է համապատասխան ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մրցույթի մրցանակակիր կամ ունի պետական պարգև կամ պատվավոր կոչում,

2) վերջին հինգ տարվա ընթացքում նրա՝ որպես ՄՈւՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները չեն դադարեցվել մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ անհարգելի պատճառով ՄՈՒՀ-ի խորհրդի նիստերին չմասնակցելու հիմքերով։

2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է.

5) զբաղեցնում է քաղաքական պաշտոն.

6) տվյալ ՄՈՒՀ-ում զբաղեցնում է վարչական պաշտոն․

7) երկու անգամ անընդմեջ նշանակվել է համապատասխան ՄՈՒՀ-ի Խորհրդի անդամի պաշտոնում (բացառությամբ ՄՈՒՀ-ի ուսանողության ներկայացուցիչներից և մանկավարժական աշխատողներից առաջադրվող անդամների)․

8) միաժամանակ հանդիսանում է ավելի, քան 3 (երեք) պետական ՄՈւՀ-ի խորհրդի անդամ։

3. Պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնի որոշմամբ (այսուհետ՝ Լիազոր մարմին) լիազոր մարմնի կառուցվածքային միավորների աշխատակազմից նշանակված խորհրդի անդամների համար բացառիկ դեպքերում կարող է կատարվել բացառություն սույն կարգի 2-րդ կետի 8)-րդ ենթակետից, եթե դա չի խոչընդոտի համապատասխան անդամի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։

4. ՄՈՒՀ-ում մանկավարժական աշխատող հանդիսանալը արգելք չէ խորհրդի կազմում սույն կարգի 3-5-րդ գլուխների համապատասխան առաջադրվելու ու նշանակվելու համար։

5. Խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության համար լրացուցիչ հաշվի են առնվում հետևյալ չափանիշները՝

1) ՄՈՒՀ-ում իրականացվող որակավորումների (ուղղվածության) ոլորտներում թեկնածուի փորձառությունը, այդ թվում՝ աշխատանքային փորձը, մասնակցությունը ոլորտում քաղաքականության մշակմանը, պետական կամ համայնքային կառավարմանը․

2) ներգրավվածությունը կրթություն–աշխատաշուկա համագործակցությանը․

3) կառավարչական փորձն ու հմտությունները, այդ թվում՝ կատարողականի, ռիսկերի գնահատման և վերահսկման գործընթացներում, ոլորտի իրավակարգավորումների իմացությունը, ֆինանսական գրագիտությունը․

4) մասնավոր հատվածի մեծ, միջին և փոքր կազմակերպություններից ներկայացվածության բազմազանությունը, տարածքային ու ճյուղային ներգրավվածության հավասարակշռվածությունը։

 

ԳԼՈՒԽ 2. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

6. ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման գործընթացը սկսվում է խորհրդի նախագահի կամ նրան փոխարինելու լիազորություն ունեցող անձի նախաձեռնությամբ․

1) ՄՈՒՀ-ի խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն երկու ամիս առաջ, իսկ

2) խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում՝ համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Խորհրդի նախագահը կամ նրան փոխարինելու լիազորություն ունեցող անձը դիմում է Լիազոր մարմնին, իսկ մանկավարժական աշխատողների և ուսանողության ներկայացուցիչներից առաջադրվող անդամի դեպքում ՄՈՒՀ-ի տնօրենին՝ Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման գործընթաց սկսելու նպատակով թեկնածուների առաջադրման համար՝ համաձայն Ձև 1-ի:

8. Խորհրդի անդամի առաջադրման վերաբերյալ գրության մեջ նշվում է թափուր տեղ առաջանալու ամսաթիվը և օրենքով սահմանված հիմքը։

9. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամի լիազորությունները սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերին համապատասխան վաղաժամկետ դադարեցվելու դեպքում սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գրություն չի պահանջվում։ Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հետ միաժամանակ, բայց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը սկսում է խորհրդի անդամի համալրման գործընթացը՝ համաձայն սույն կարգի 3-րդ և 4-րդ գլուխների։

10. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը, իսկ մանկավարժական աշխատողների և ուսանողության ներկայացուցիչներից առաջադրվող անդամի դեպքում՝ ՄՈՒՀ-ի տնօրենը, դիմում են սույն կարգի համապատասխանաբար 3-5-րդ գլուխներով սահմանված մարմիններին և կազմակերպություններին՝ խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու նպատակով՝ համաձայն Ձև 2-ի։

11. Լիազոր մարմինը թեկնածուի առաջադրման համար կարող է միաժամանակ դիմել սույն կարգի 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված մեկից ավելի մարմինների, կազմակերպությունների կամ ոլորտում հեղինակավոր անձանց։ Յուրաքանչյուր առաջադրող մարմին կամ կազմակերպություն ներկայացնում է միայն մեկ անձի թեկնածություն։

12. Եթե Լիազոր մարմինը ստացել է ավելի շատ թեկնածուների առաջարկ, քան առաջադրման ենթակա անդամների քանակն է, ապա թեկնածուի ընտրության համար հաշվի են առնվում սույն կարգի 5-րդ կետում նշված չափանիշները։

 

ԳԼՈՒԽ 3. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

 

13. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից առաջադրվող խորհրդի երկու անդամներից մեկը Լիազոր մարմնի կառուցվածքային միավորների աշխատակազմից է։

14. Խորհրդի մյուս անդամի տեղում թեկնածու առաջադրելու նպատակով Լիազոր մարմինը դիմում է ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում՝

1) իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նախապատվություն տալով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,

2) ոլորտը սպասարկող (ՄՈՒՀ-ում դասավանդվող մասնագիտությունների ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող) գործատուներին, որոնք առաջադրման պահին առնվազն մեկ տարի համապատասխան ՄՈՒՀ-ի հետ համագործակցում են աշխատանքի վրա հիմնված ուսումնառության իրականացման հարցում կամ հանդես են եկել համագործակցության նախաձեռնությամբ,

3) ոլորտում հեղինակավոր անձանց։

15. Սույն կարգի իմաստով ոլորտում անձի հեղինակավոր լինելը նրա մասնագիտական և հանրային ճանաչումն է, որը գնահատվում է հետևյալ գործոնների հաշվառմամբ․

1) ոլորտում գործունեության համար պետական պարգև (շքանշան կամ մեդալ) կամ պատվավոր կոչում, կամ մրցանակային տեղ մասնագիտական կառույցների կողմից ճանաչված հեղինակավոր մասնագիտական մրցույթներում, փառատոններում, առաջնություններում,

2) ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ՝ գործունեության ոլորտում նշանակալի ձեռքբերումներով, այդ թվում՝ արհեստագործ-վարպետի,

3) նշանակալի մասնակցություն ոլորտային օրենսդրության և ռազմավարական բարեփոխումներին, ոլորտային զարգացման գործում հանրային ակտիվություն,

4) անդամակցություն կամ ղեկավար դեր ոլորտային խորհուրդներում, մասնագիտական միավորումներում (ազգային կամ միջազգային),

5) ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող մտավոր սեփականության օբյեկտի հեղինակ։

 

ԳԼՈՒԽ 4. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

16. ՄՈՒՀ-ում իրականացվող որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպություններից Խորհրդի անդամի համապատասխան թեկնածու առաջադրելու նպատակով Լիազոր մարմինը դիմում է․

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական գործընկերներ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, առևտրաարդյունաբերական պալատներին,

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և առնվազն վերջին երեք տարում փաստացի գործունեություն իրականացրած գործատուների այլ միություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց․

ա․ կանոնադրությամբ ամրագրված է համապատասխան ոլորտներից առնվազն մեկում գործող մասնավոր կազմակերպությունների շահերը ներկայացնելը, և

բ. անդամների առնվազն 10 տոկոսը, իսկ 200 անդամից պակաս անդամ ունեցող կազմակերպության դեպքում՝ առնվազն 10 անդամ, հանդիսանում են համապատասխան ոլորտներից առնվազն մեկում գործող:

 

ԳԼՈՒԽ 5. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

 

17. ՄՈՒՀ-ի տնօրենը ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ լիազորված մարմիններին կամ անձանց տեղեկացնում է մանկավարժական աշխատողների կամ ուսանողության ներկայացուցիչներից անդամ առաջադրելու մասին։

18. Մանկավարժական աշխատողների և ուսանողության ներկայացուցիչներից անդամների առաջադրման գործընթացը իրականացվում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով։

 

ԳԼՈՒԽ 6. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. ՄՈՒՀ-ի խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտով պայմանավորված խորհրդի անդամի տեղում առաջադրումները կատարվում են այդ մասին Լիազոր մարմնին համապատասխան գրության ստացմանը հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում՝ համապատասխան գրության ստացմանը հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

20. Թեկնածու առաջադրող մարմինը կամ կազմակերպությունը խորհրդի անդամի առաջադրման համար Լիազոր մարմնին ներկայացնում է իր ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությամբ գրություն՝ դրանում ներառելով հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը․

1) անձի գրավոր համաձայնությունը առաջադրմանը և հավաստումն առ այն, որ բացակայում են սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետի և 2-րդ կետի սահմանափակումները՝ համաձայն Ձև 3-ի,

2) Ինքնակենսագրական (CV),

3) սույն կարգի 5-րդ կետում նախատեսված չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր (ըստ առկայության)։

 

ԳԼՈՒԽ 7. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

21. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը ստուգում է դրանց ամբողջականությունը, և թերություններ հայտնաբերելու դեպքում նույն ժամկետում առաջադրողին ծանուցում դրանք վերացնելու անհրաժեշտության մասին։

22. Եթե դիմումում և կից փաստաթղթերում թերություններ չեն հայտնաբերվում, ապա սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետները լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է խորհրդի անվանական կազմը, իսկ մեկից ավելի թեկնածուների առաջադրման դեպքում՝ նույն ժամկետում նաև կատարում է թեկնածուների ընտրություն։

23. Խորհրդի անվանական կազմը հաստատելու որոշման մեկական օրինակ փոստային, էլեկտրոնային կապի կամ պաշտոնական հաղորդակցության միջոցով ուղարկվում է խորհրդի նշանակված անդամին, առաջադրող մարմնին կամ կազմակերպությանը ու ՄՈՒՀ-ին։

 

ԳԼՈՒԽ 8. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

24. Խորհրդի անդամին վաղաժամկետ հետ կանչելու դեպքում նրան առաջադրած մարմինը այդ մասին ծանուցում է խորհրդի նախագահին ու Լիազոր մարմնին։ Նման հետկանչի դեպքում խորհրդի անդամի լիազորությունները դադարած են համարվում ծանուցման մեջ նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան ծանուցման ստացմանը հաջորդող աշխատանքային օրվանից:

25. Խորհրդի անդամի մահվան, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների կամ ուսանողների կազմից առաջադրված անդամի դեպքում՝ մանկավարժական աշխատողի կամ ուսանողի կարգավիճակը դադարելու դեպքերում Խորհրդի համապատասխան անդամի լիազորությունները դադարած են համարվում համապատասխան հանգամանքները վրա հասնելու պահից։ Համապատասխան հանգամանքների մասին իմանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՄՈՒՀ-ի տնօրենը ծանուցում է Լիազոր մարմնին և ՄՈւՀ-ի խորհրդին։

26. ՄՈՒՀ-ի խորհրդի նիստերին խորհրդի անդամի չմասնակցելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է Խորհուրդը՝ ապահովելով բոլոր անդամների նկատմամբ կանխատեսելի և ոչ խտրական մոտեցում։

27. ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ հանդիսանալու արգելքներ ի հայտ գալու կամ անհարգելի պատճառով Խորհրդի նիստերին չմասնակցելու հիմքով՝ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ խորհրդի որոշում ընդունվելու դեպքում՝ որոշումը դրա կայացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի նախագահի կամ համապատասխան նիստին նրա պարտականությունները կատարած անդամի կողմից փոստային, էլեկտրոնային կապի կամ պաշտոնական հաղորդակցության միջոցով ուղարկվում է Լիազոր մարմնին ու ՄՈՒՀ-ի տնօրենին։

28. Լիազոր մարմինը սույն կարգի 28-րդ կետով նախատեսված խորհրդի որոշումը ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան անդամի լիազորությունների դադարեցման կամ դադարեցումը մերժելու մասին անհատական իրավական ակտ։

 

Ձև 1

 

ԳՐՈՒԹՅՈՒՆ

Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման գործընթաց սկսելու վերաբերյալ

 _______________________________________________

 

 _______________________________________________

(նշել հասցեատիրոջը)

Հարգելի՛ _______________________________,

 

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 11-րդ կետի և 24-րդ հոդվածի համապատասխան դրույթները՝ տեղեկացնում եմ, որ․

___________________________________________________________ ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի տեղը թափուր է ‹ դարձել / ‹ դառնալու է։

Թափուր տեղի առաջացման ամսաթիվը՝ «______»_____________________ 202____թ․ ։

 

Թափուր տեղի առաջացման Օրենքով սահմանված հիմքը՝

 

‹ Գրավոր դիմում (անդամի հրաժարական)

‹ Լիազորությունների ժամկետի ավարտ

‹ Մահ

‹ Մանկավարժական աշխատողի կամ ուսանողի կարգավիճակի դադարեցում

‹ Առաջադրող մարմնի կողմից հետ կանչ

‹ Այլ՝ ________________________________________________։

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը՝ Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

 

Հարգանքով՝

 

Խորհրդի նախագահ_________________________  (անուն, ազգանուն)

                                                         (ստորագրություն)

 

«______»_____________________ 202____թ․

 

Ձև 2

 _____________________________________________

______________________________________________

 (նշել հասցեատիրոջը)

 

ԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի՛ գործընկերներ,

 

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները՝ խնդրում ենք առաջադրել

________________________________________ (Քոլեջի անվանումը) խորհրդի անդամի 1 թեկնածու։

Թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալներն ու փաստաթղթերը՝

‹ անձի գրավոր համաձայնությունը առաջադրմանը և հավաստումն առ այն, որ բացակայում են Օրենքով նախատեսված վերոհիշյալ սահմանափակումները՝ համաձայն կից Ձևաթղթի,

‹ անձի ինքնակենսագրական (CV),

‹ Խորհրդի անդամի պաշտոնին համապատասխանությունը ապացուցող փաստաթղթեր հիմնավորող անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր (ըստ առկայության)։

 Խնդրում ենք սույն գրությունը ստանալու օրվանից  10 5 1  աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձեր կողմից առաջադրվող թեկնածուին՝ պահպանելով ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին ներկայացվող պահանջները (տե՛ս կից)։

 

Առդիր՝ 2 էջ։

 

 

Նախարար՝ __________________________

 

 

ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին ներկայացվող պահանջներ

 

‹ բարձրագույն կրթություն կամ ՄՈՒՀ-ում իրականացվող որակավորումների (ուղղվածության) ոլորտում վերջին տասը տարվա ընթացքում ոչ պակաս, քան 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ սպորտի, մշակույթի ոլորտի որակավորման կրթական ծրագրեր իրականացնող ՄՈՒՀ-ի դեպքում՝ հանդիսանում է համապատասխան ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մրցույթի մրցանակակիր կամ ունի պետական պարգև կամ պատվավոր կոչում,

 

‹ նախկինում նրա՝ որպես ՄՈւՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները չեն դադարեցվել մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ անհարգելի պատճառով ՄՈՒՀ-ի խորհրդի նիստերին չմասնակցելու հիմքերով։

 

Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, ով՝

 

‹ դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

‹ դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

‹ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

‹ որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է.

‹ զբաղեցնում է քաղաքական պաշտոն.

‹ տվյալ ՄՈՒՀ-ում զբաղեցնում է վարչական պաշտոն․

‹ երկու անգամ անընդմեջ նշանակվել է համապատասխան ՄՈՒՀ-ի Խորհրդի անդամի պաշտոնում (բացառությամբ ՄՈՒՀ-ի ուսանողության ներկայացուցիչներից և մանկավարժական աշխատողներից առաջադրվող անդամների)․

‹ միաժամանակ հանդիսանում է ավելի, քան 3 (երեք) պետական ՄՈւՀ-ի խորհրդի անդամ։

Լրացուցիչ հաշվի են առնվում հետևյալ չափանիշները՝

 

 ոլորտային փորձառություն և մասնագիտական ձեռքբերումներ

կրթություն-աշխատաշուկա համագործակցության փորձ

• կառավարչական հմտություններ

մասնավոր հատվածի ներկայացվածության բազմազանություն։

________________

 1   ՄՈՒՀ-ի խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտով պայմանավորված խորհրդի անդամի տեղում առաջադրումները կատարվում են` 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Ձև 3

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Անուն, ազգանուն՝ ________________________________

Հեռախոս՝ ____________________

Էլ․ փոստ՝ ____________________

 

1․ Իրավական սահմանափակումների բացակայության հայտարարագիր

Սույնով հայտարարում եմ, որ իմ նկատմամբ չեն կիրառվում հետևյալ սահմանափակումները (համապատասխանաբար նշել)՝

‹ դատապարտված չեմ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և դատվածություն չունեմ կամ այն մարված/հանված է, ինչպես նաև քրեական հետապնդումը չի դադարեցվել ոչ արդարացնող հիմքով

‹ չեմ դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար և չեմ կրել ազատազրկման ձևով պատիժ

‹ դատարանի կողմից չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ

‹ որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ չեմ

‹ քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում

‹ տվյալ ՄՈՒՀ-ում վարչական պաշտոն չեմ զբաղեցնում

‹ երկու անգամ անընդմեջ չեմ նշանակվել նույն ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ

‹ միաժամանակ չեմ հանդիսանում ավելի քան 3 պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ։

 

2. Համաձայնություն առաջադրմանը

 Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը ՄՈՒՀ խորհրդի անդամի թեկնածու առաջադրվելուն և հաստատում եմ խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ ժամանակի առկայությունը։

 

Ստորագրություն՝ ____________________

 

«______»_____________________ 202____թ․

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան