ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»։
Հոդված 2․ Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի անվճարունակության, սնանկության և լուծարման կարգն ու պայմանները, ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ սույն օրենքի կիրառման իմաստով՝ ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններ, իսկ այն դեպքում, երբ օրենքի կարգավորումները միաժամանակ վերաբերում են բանկերին և ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններին՝ ֆինանսական կազմակերպություններ) անվճարունակության, սնանկության և լուծարման կարգն ու պայմանները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները:
2. Ֆինանսական կազմակերպությունների անվճարունակության և սնանկության գործերի վարույթի կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավական ակտերով:»:
Հոդված 3․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին հոդվածով.
| «Հոդված 1.1. | Բանկի անվճարունակությունը և սնանկությունը |
1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե՝
1) բանկը ձախողվել է, կամ հավանական է, որ կձախողվի «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, և
2) առկա է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, և
3) չի հաստատվել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքի առկայությունը, և
4) չի ապահովվել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը, կամ
5) առկա է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը:
2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
3. Կենտրոնական բանկը բանկին սույն հոդվածի հիման վրա անվճարունակ ճանաչելու դեպքում դիմում է դատարան բանկը սնանկ ճանաչելու հայցով:
4. Բանկի սնանկությունը բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է։ Նման դեպքերում բանկը ենթակա է լուծարման` սույն օրենքով սահմանված կարգով:
5. Բանկը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև բանկը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:»։
Հոդված 4․ Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 2. | Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակությունը |
1. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունը համարվում է անվճարունակ, եթե`
1) սույն օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն՝ սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ
2) ի վիճակի չէ բավարարելու պարտատերերի օրինական պահանջները, կամ
3) ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ստանձնած պարտավորությունները գերազանցում են ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ակտիվները:
2. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում կարող է`
ա) նշանակել ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ նաև` ադմինիստրացիա) ղեկավար․
բ) ոչ բանկ ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան:
4. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած այն պարտավորությունները, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների, ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:
5. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակության մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դատարան դիմում ներկայացնելը չեն կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:»։
Հոդված 5․ Օրենքի 3-րդ, 4.1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների վերնագրում և (կամ) հոդվածների ամբողջ տեքստում «բանկ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն» բառերով։
Հոդված 6. Օրենքի 4-րդ և 16.1-ին հոդվածների ամբողջ տեքստում «բանկ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ֆինանսական կազմակերպություն» բառերով։
Հոդված 7․ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 8․ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «սահմանված` բանկի» բառերը փոխարինել «սահմանված» բառով։
Հոդված 9․ Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «և վարկային կազմակերպությունների» բառերը․
2) 5-րդ մասից՝
ա․ հանել ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության (բանկի անվճարունակության դեպքում),» բառերը,
բ․ հանել «բանկային և» բառերը․
3) 7-րդ մասի «բ» ենթակետի «բանկային համակարգի» բառերը փոխարինել «ֆինանսական համակարգի» բառերով․
4) 7-րդ մասի «գ» ենթակետից հանել «և (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը» բառերը․
5) 7-րդ մասի «դ» ենթակետից հանել «կամ վարկային կազմակերպության» բառերը։
Հոդված 10․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ժբ» ենթակետից հանել «բանկի ավանդային, ինչպես նաև բանկային կամ» բառերը․
2) «ժբ» ենթակետի «վարկային» բառը փոխարինել «ոչ բանկ ֆինանսական» բառերով։
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «բանկային» բառը:
Հոդված 12․ Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «ԲԱՆԿԻ» բառը փոխարինել «ՈՉ ԲԱՆԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով։
Հոդված 13․ Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունը դուրս է գալիս տվյալ ֆինանսական կազմակերպության համար օրենսդրությամբ սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից:»։
Հոդված 14․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 15․ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում ««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով։
Հոդված 16․ Օրենքի 4-րդ գլխի վերնագրից հանել «ԲԱՆԿԻ» բառը։
Հոդված 17․ Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 24. | Սնանկության վարույթի հարուցման հիմքերը |
1․ Բանկի սնանկության մասին դիմումով Կենտրոնական բանկը դատարան է դիմում սույն օրենքի 1.1-ին հոդվածով սահմանված դեպքում:
2. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դիմումով Կենտրոնական բանկը դատարան է դիմում, եթե`
ա) առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ
բ) ադմինիստրացիայի գործունեության ընթացքում Կենտրոնական բանկին ակնհայտ է դառնում, որ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունը լուծարելու դեպքում հնարավոր է պահպանել ոչ բանկ ֆինանսական կազմակերպության միջոցների առավել մեծ քանակ, քան ադմինիստրացիայի գործունեությունը շարունակելիս, կամ չի հաջողվում վերականգնել ոչ բանկ ֆինանսական կազմակերպության կայուն վճարունակությունը։»։
Հոդված 18․ Օրենքի 25-29-րդ հոդվածների վերնագրից հանել «բանկի» բառը, իսկ նույն հոդվածներում «բանկ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ֆինանսական կազմակերպություն» բառերով։
Հոդված 19․ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, 26-րդ հոդվածի 3-րդ մասից, 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից, 29-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «բանկային» բառերը։
Հոդված 20․ Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԲԱՆԿԻ» բառը փոխարինել «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով։
Հոդված 21․ Օրենքի 30-րդ, 31-րդ (բացառությամբ 31-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի և նույն կետի երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունների), 32-րդ, 33-րդ, 34-րդ, 34․1-ին, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ հոդվածների վերնագրում և նույն հոդվածում «բանկ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ֆինանսական կազմակերպություն» բառերով։
Հոդված 22․ Օրենքի 30-րդ հոդվածում 9-րդ մասը ««լուծարվող բանկ»» բառերից հետո լրացնել «, «լուծարվող վարկային կազմակերպություն», «լուծարվող ներդրումային ընկերություն», «լուծարվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ», «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ», «լուծարվող ապահովագրական ընկերություն»» բառերով։
Հոդված 23․ Օրենքի 31-րդ հոդվածի 1․1-ին մասի 7-րդ կետը «առաջինից» բառից առաջ լրացնել «յոթերորդ՝» բառով։
Հոդված 24․ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ֆինանսական կազմակերպության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ.
ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը` Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած նախահաշվի շրջանակում, ինչպես նաև «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված հատուկ ղեկավարի (ղեկավարության) աշխատավարձի լիազորությունների իրականացման համար ծախսերը և բանկի վերակառուցման գործընթացի շրջանակում անկախ գնահատման հետ կապված ծախսերը.
բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք ֆինանսական կազմակերպությանը վարկ, փոխառություն են տրամադրել ադմինիստրացիա նշանակվելուց հետո, կամ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո ծագած պահանջները, բացառությամբ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջների և պարտատիրոջ և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերի.
գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները` մինչև 16 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում` ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, որոնք բավարարվում են սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հերթականությամբ.
դ) չորրորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված` բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո ծագած՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջները.
ե) հինգերորդ` ֆինանսական կազմակերպության այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների և բանկային հաշիվների մնացորդների.
զ) վեցերորդ` պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ.
է) յոթերորդ՝ ութերորդ և իններորդ հերթերում չներառված ստորադաս փոխառությունների տրամադրման արդյունքում ձևավորված պահանջները.
ը) ութերորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկում ներառվող՝ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների արդյունքում ձևավորված պահանջները.
թ) իններորդ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի կազմում ներառվող ստորադաս փոխառությունները.
ժ) տասներորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում կամ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի կազմում ներառվող ստորադաս փոխառությունների՝ կապիտալի փոխարկման արդյունքում բանկի մասնակից դարձած անձանց պահանջները՝ ըստ փոխարկման հաջորդականության.
ժա) տասնմեկերորդ` ֆինանսական կազմակերպության մասնակիցների պահանջները:
Սույն կետով սահմանված` ֆինանսական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ», «դ», «ե», «է», «ը» և «թ» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում ֆինանսական կազմակերպության մասնակիցները և ֆինանսական կազմակերպության հետ կապված անձինք, որոնց նկատմամբ ֆինանսական կազմակերպությունները պարտավորությունները բավարարում են «ժա» ենթակետով սահմանված հերթում:
Սույն կետի «գ» ենթակետով սահմանված անձի` բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը 16 միլիոն դրամը (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափը) գերազանցելու դեպքում տվյալ անձի մինչև 16 միլիոն դրամի չափով (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով) պահանջը բավարարվում է «գ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը` «դ» ենթակետով սահմանված հերթում:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի հիման վրա տրամադրված միջոցների չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ այն հերթում (հերթերում), որում տվյալ ավանդատուն (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար ստանալու իր ավանդը (հաշվի մնացորդը):
Սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված՝ բանկի այլ պարտավորությունները ներառում են նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Վերակառուցման հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:
Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ, բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների:
Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարվելուց հետո: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցված գումարի չափով Բյուրոն պահանջի իրավունք է ձեռք բերում ապահովագրական ընկերության նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ տուժողը (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար բավարարելու իր պահանջը:»։
Հոդված 25. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը «առաջնահերթությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների» բառերով։
Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «գրանցումների» բառից առաջ լրացնել «համապատասխան» բառով։
Հոդված 27․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-364-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|