ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «պահանջով» բառից հետո լրացնել «կամ, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի համաձայն, բանկի վերակառուցման գործընթացում» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «ազատվում է» բառերը փոխարինել «ազատվում են» բառերով.
2) «հիմնադրամը» բառից հետո լրացնել «և «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամը» բառերով.
3) 1-ին կետը «օրենքով» բառից հետո լրացնել «և «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով» բառերով:
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-383-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|