ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-366-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2027-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.07.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.07.2026
Дата вступления в силу
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ 36-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասության, «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը ««Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»,» բառերից հետո լրացնել ««Բանկերի վերակառուցման մասին»,» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«4. Վերակառուցվող բանկի, կամուրջ բանկի և դրանց գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով։»։

 

Հոդված 3․ Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը «բացում են կուտակային հաշիվ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պարտավորությունները օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի փոխարկման դեպքերի» բառերով։

 

Հոդված 4 Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասության «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Բանկերի վերակառուցման մասին» բառերով։

 

Հոդված 5 Օրենքի 37․1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) «գ» կետի «(շեմերը)։» բառը փոխարինել «(շեմերը), կամ» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով․

«դ) առկա են «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերը:»։

 

Հոդված 6 Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով․

«ժբ) ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվ:»․

2) 2-րդ մասը «հիմնական տնտեսական նորմատիվի» բառերից հետո լրացնել «, սույն հոդվածի 1-ին մասի «ժբ» ենթակետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվի» բառերով։

 

Հոդված 7 Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում։»։

 

Հոդված 8 Օրենքի 75․1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ․

առաջին հերթին՝ լուծարային հանձնաժողովի անդամների կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձը, ինչպես նաև «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված հատուկ ղեկավարի (ղեկավարության) աշխատավարձը, լիազորությունների իրականացման համար ծախսերը և բանկի վերակառուցման գործընթացի շրջանակում անկախ գնահատման հետ կապված ծախսերը.

երկրորդ հերթին՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները: Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.

երրորդ հերթին՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման մասին որոշումը կայացնելուց հետո ծագած՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջները.

չորրորդ հերթին՝ հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ հերթերում չընդգրկված՝ բանկի այլ պարտավորությունները.

հինգերորդ հերթին՝ վեցերորդ և յոթերորդ հերթերում չներառված՝ ստորադաս փոխառությունների տրամադրման արդյունքում ձևավորված պահանջները.

վեցերորդ հերթին՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկում ներառվող՝ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների արդյունքում ձևավորված պահանջները.

յոթերորդ՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների արդյունքում ձևավորված պահանջները.

ութերորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների՝ կապիտալի փոխարկման արդյունքում բանկի մասնակից դարձած անձանց պահանջները՝ ըստ փոխարկման հաջորդականության.

իններորդ` ֆինանսական կազմակերպության մասնակիցների պահանջները:

Սույն մասով սահմանված՝ բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթին:

Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ, բացառությամբ ութերորդ հերթում ընդգրկված պահանջների:

Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարվելուց հետո:»:

 

Հոդված 9 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-366-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան