ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-379-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2027-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.07.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.07.2026
Дата вступления в силу
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 234

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը».

 

2) 1-ին մասի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով։

 

Հոդված 2 Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով․

«13) «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բանկի վերակառուցման վերաբերյալ գործերը։»։

 

Հոդված 3 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39․1-ին գլխով․

 

«ԳԼՈՒԽ 39․1

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ

 

Հոդված 291․1.

Բանկերի վերակառուցման վերաբերյալ գործերի առանձնահատկությունները

 

1. Այն դեպքում, երբ առկա է «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշումը, ապա Կենտրոնական բանկը դիմում է դատարան՝ բանկի վերակառուցման դիմումով:

2. Բանկի վերակառուցման դիմումը տրվում է վերակառուցվող բանկի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

3. Դիմումում պարտադիր նշվում են՝

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) հայցվորի անվանումը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը․

3) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։

Դիմումին կցվում է բանկը վերակառուցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի վերակառուցման գործընթացն սկսելու մասին պատճառաբանված որոշումը: Դիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

4. Դատարանը բանկի վերակառուցման մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո անհապաղ։ Բանկը վերակառուցելու մասին գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում:

5. Բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դատարանը բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացնում է դիմումը մերժելու մասին վճիռ, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով:

6. Դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:»:

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-379-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: