ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2026 թվականի N 1089-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) նախաբանը «23-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերով․
2) որոշման 3-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով,
բ. 2.1-ին ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,
գ. 4-րդ ենթակետում «2023 թվականի դեկտեմբերի 1» բառերը փոխարինել «2027 թվականի հուլիսի 1» բառերով, իսկ «2022 թվականի հուլիսի 1» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 15» բառերով.
3) որոշման 6-րդ կետում «4» թիվը փոխարինել «5» թվով, «2023 թվականի դեկտեմբերի 1» բառերը փոխարինել «2027 թվականի հուլիսի 1» բառերով, իսկ «կողմից» բառից հետո լրացնել «5-օրյա ժամկետում» բառերը.
4) որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետում «6.3» և «6,3» թվերը փոխարինել «8.7» թվով:
2. Սահմանել, որ՝
1) որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն այդ վկայագիրը չիրացրած շահառուների վկայագիրը 8.7 մլն դրամ արժեքով նոր վկայագրով փոխարինվում է որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հանձնաժողովի կողմից կայացված որոշման հիման վրա, որի համար շահառուն կարող է դիմել որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետում՝ դիմումին կցելով նաև չիրացված վկայագիրը․
2) որոշման 5-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները նոտարների կողմից 5-օրյա ժամկետում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գումարների օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ գումարները նոտարի (նոտարների) դեպոզիտ հաշվին (հաշիվներին) հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների թիվը և որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ֆինանսական աջակցության չափը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|