ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ Ս․ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 20 ԵՎ 37/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1072-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2026
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.07.2026
Дата вступления в силу
24.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1072-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ Ս․ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 20 ԵՎ 37/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 65-րդ հոդվածի 6-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հավանություն տալ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին (այսուհետ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:

2․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արարատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 20 հասցեում գտնվող, 4,808,414.16 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 0.25608 հա հողամասը (առկա է քանդման ենթակա 1231.3 քառ. մ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն, կադաստրային ծածկագիր՝ 03-002-0016-0092) և Արարատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 37/1 հասցեում գտնվող՝ 2,020,780.74 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 0.10762 հա հողամասը (առկա է քանդման ենթակա 451.11 քառ. մ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն, կադաստրային ծածկագիր՝ 03-002-0015-0147, այսուհետ միասին` գույք) ընկերությանը անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ, տրամադրելուն՝ սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով։

3․ Սահմանել ծրագրի իրականացման նպատակով գույքի նվիրաբերության գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի։

4. Սահմանել, որ ծրագրի իրականացման մեկնարկ է համարվում սույն որոշման 5-րդ կետում նշված պայմանագրերի կնքման պահը:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարին՝

1) Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքը ծրագրի իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել նվիրաբերության կարգով և ընկերության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր.

2) նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված 2-րդ հավելվածի պայմանները չկատարելու դեպքում սույն որոշմամբ նվիրաբերությամբ տրամադրված գույքը սեփականության իրավունքով և համայնքի կողմից առանց փոխհատուցման անցնում է համայնքին.

3) սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ծրագրի իրականացման արդյունքում համայնքին փոխանցվելիք 48 (քառասունութ) բնակարանների շահառուների կամ նրանց իրավահաջորդների ցանկը` հիմք ընդունելով նախկինում նրանց հետ կնքված պայմանագրերը:

6․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը ծրագրի մեկնարկից հետո 5 (հինգ) տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու և չկառուցապատվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, իսկ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարին առաջարկել լուծել ընկերության հետ կնքված նվիրաբերության պայմանագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 23-ի N 1072-Ա որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_24713

 

29 հունիս 2026

65

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԱՐԱՐԱՏ, Ս. ՇԱՀՈՒՄՅԱՆ 20 ԵՎ Ս. ՇԱՀՈՒՄՅԱՆ 37/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն ներդրումային ծրագրով (այսուհետ նաև՝ ծրագիր) նախատեսվում է իրականացնել սոցիալական բնակարանաշինարարական ծրագիր ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում Արարատ, Արարատ, Ս. Շահումյան 20 և Ս. Շահումյան 37/1 հասցեներում կկառուցվեն բազմաբնակարան բնակելի շենքեր, ընդհանուր 198 բնակարան, որից կօգտվեն ինչպես նախկինում իրենց բնակարաններն ազատած, սակայն փոխհատուցում չստացած քաղաքացիները, այլև ցանկացած այլ անձ, ինչն էլ կնպաստի համայնքի զարգացմանը և համայնքում սոցիալական կայունության ամրապնդմանը: ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի նախնական հավանությամբ ծրագրի իրականացումը նախաձեռնում է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը և միաժամանակ ստանձնում է դրա իրագործումը՝ կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ:

«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության, շինարարության, շինանյութերի արտադրության ու կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություն է: «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը շահագործում է տասնյակ հանքավայրեր Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում։ Միաժամանակ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը հանրապետությունում բետոն և բետոնե արտադրատեսակներ արտադրող ամենամեծ ընկերությունն է։

Իրականացնելով և իրականացրած լինելով ավելի քան 2 մլն քառակուսի մետր կառուցապատման մակերեսով շինարարություն՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունն ունի ավելի քան 17 քաղաքաշինական նախագիծ, որոնցից 10-ն արդեն հաջողությամբ ավարտվել և շահագործման է հանձնվել։

Հատկանշական է նաև քաղաքաշինության ոլորտում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից պետության հետ ձևավորված հաջող գործակցության փորձառությունը։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության երեք որոշումներով1 իրականացվել են հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրեր, որոնցից առաջինն արդեն իսկ բարեհաջող ավարտված է, իսկ հաջորդ երկուսը՝ մեկնարկել և սահմանված ժամկետներում և կարգով իրագործվում են։ Ի լրումն դրան՝ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի ռենովացիայի ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ2 հաստատվել է նաև «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագիրը։

Հատկանշական է, որ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը կառուցապատման ծրագրեր ունի նաև մարզկենտրոններում, որոնցից մեկն արդեն հանձնված է շահագործման, իսկ հաջորդ երկուսն իրագործման փուլում են։

Ներդրումային ծրագրի արդիականությունն ու կարևորությունը առավել ամրապնդվում են ստորև ներկայացված նախադրյալներով․

 48 բնակիչների առջև համայնքի կողմից ստանձնված բնակարանով ապահովման պարտավորության իրականացումը, որը լուրջ սոցիալական և իրավական տարր է պարունակում.

 ծրագրի շրջանակում համայնքային սեփականության գրադարանի կառուցումը, որը լուրջ ձեռքբերում կլինի համայնքի սոցիալ-մշակութային, կրթական կյանքում.

 Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները փաստում են, որ Արարատի մարզը վերջին տարիներին բնութագրվում է բնակելի շինարարության մեծ ծավալներով և աճի բարձր տեմպով։ Մասնավորապես, համաձայն «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցի3, Արարատի մարզում շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը մոտ 2 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Այս ակտիվությունը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիփոթեքային վարկի տոկոսագումարներից վճարված եկամտային հարկի վերադարձի արտոնությունն առաջիկա 1 տարվա ընթացքում կիրառելի է երևանամերձ մարզերում։ Սակայն շինարարության ծավալները էապես կվերանայվեն առաջիկայում՝ պայմանավորված վերը նշված արտոնության կիրառության ժամկետի սպառմամբ։ Ըստ այդմ՝ նոր քաղաքաշինական ծրագիրը լրացուցիչ խթան կդառնա մարզի քաղաքաշինության ոլորտի բարգավաճման համար.

 ծրագրի իրականացման հրատապությունն ու արդիականությունը պայմանավորված են նաև նույն եկամտային հարկի վերադարձի արտոնության կիրառության ժամկետային սահմանափակմամբ (մինչև 31/12/2026 թ․), քանզի հաշվի առնելով ծրագրի սոցիալական ուղղվածությունը՝ պոտենցիալ շահառուների ստվար զանգվածին նախագիծն առավել հասանելի կլինի հենց եկամտային հարկի վերադարձի արտոնության կիրառության պարագայում միայն։

Ընդհանուր առմամբ՝ ծրագրի բարեհաջող իրագործումը կարող է լավ և վարակիչ նախադեպ դառնալ նաև այլ համայնքների համար, որտեղ ևս վաղուց ծառացած նման կնճռոտ սոցիալական խնդիրներ կան։

 

__________________

1 ՀՀ Կառավարության 4 հունիսի 2020 թվականի 885-Ն որոշումը, 19 հոկտեմբերի 2023 թվականի N 1826-Ն որոշումը, 12 ապրիլի 2024 թվականի N 518-Ն որոշումը։

2 ՀՀ Կառավարության 13 ապրիլի 2023 թվականի N 530-Ն որոշումը։

3 «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 27, Աղյուսակ «Շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը և դրանց ինդեքսները ՀՀ մարզերում և ք. Երևանում, 2025 թ. IV եռամսյակ»

 

2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրով նախատեսվում է Արարատի մարզ, Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան 20 և Շահումյան 37/1 հասցեներում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության միջոցներով կառուցել տասական վերգետնյա հարկ ունեցող երկու բազմաբնակարան շենք: Կառուցապատման ծրագրերի համառոտ նկարագիրը ներկայացվում է ստորև․

 

Շահումյան 20

 

Հողատարածքի մակերեսը՝ 2,560.8 քառ. մ

Կառուցապատման մակերեսը՝ 1,274.8 քառ. մ

Կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 14,100 քառ. մ

Կանաչապատման մակերեսը՝ 663.4 քառ. մ

Բնակարանների քանակը՝ 126 միավոր

Բնակարանների ներքին հարդարվածության վիճակը՝ ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 173-րդ կետի պահանջի համաձայն

Ստորգետնյա ավտոկայանատեղերի քանակը՝ 25 միավոր

 

Շահումյան 37/1

Հողատարածքի մակերեսը՝ 1,076.2 քառ. մ

Կառուցապատման մակերեսը՝ 668.5 քառ. մ

Կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 7,55 1 քառ.մ

Կանաչապատման մակերեսը՝ 117.7 քառ. մ

Բնակարանների քանակը՝ 72 միավոր

Բնակարանների ներքին հարդարվածության վիճակը՝ ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 173-րդ կետի պահանջի համաձայն

 

Նշված հասցեներում նախկինում կառուցված շենքերի ապամոնտաժման ժամանակ բնակիչների և Քաղսովետի գործկոմի քարտուղարի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց համաձայն՝ բնակիչները բնակարաններն ազատել են՝ հետագայում նույն հասցեներում նոր շենք կառուցվելու պարագայում բնակարան ստանալու պայմանով։ Ըստ այդմ՝ ծրագրի իրագործման շրջանակում նախատեսվում է վերը նշված 48 բնակիչներին բնակարանով ապահովման նպատակով կառուցվող շենքերից մոտ 68 քառակուսի մետր մակերեսով 48 բնակարան անհատույց հիմունքներով, սեփականության իրավունքով հանձնել Արարատ խոշորացված համայնքին։ Մնացած 150 բնակարանները կմնան «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության սեփականության ներքո և կառաջարկվեն այլ անձանց՝ հատուցելի հիմունքներով:

 

Ի լրումն վերը նշվածի՝ նախատեսվում է նաև Շահումյան 37/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 2-րդ հարկում նախատեսել մոտ 686 քառակուսի մետր մակերեսով հասարակական տարածք՝ հետագայում գրադարան դարձնելու նպատակով, որը ևս անհատույց հիմունքներով կհանձնվի Արարատ խոշորացված համայնքին։

 

Հաշվի առնելով վերը նշված ներդրումային ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը՝ ակնկալվում է Արարատի մարզ, Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան 20 և Շահումյան 37/1 հասցեների համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքով անհատույց տրամադրման հնարավորության դիտարկումը։

 

3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացմամբ ակնկալվող արդյունքներն են`

 

Ներմուծեք նկարագրությունը_19954 կկառուցվի ընդհանուր 198 բնակարան, որից մոտ 68 քառակուսի մետր մակերեսով 48 բնակարան անհատույց հիմունքներով, սեփականության իրավունքով կհանձնվի Արարատ խոշորացված համայնքին՝ ի կատարումն Քաղսովետի գործկոմի և բնակիչների միջև նախկինում կնքված պայմանագրային պարտավորությունների, իսկ մնացած 150 բնակարանը «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը հատուցելի հիմունքներով կառաջարկի այլ անձանց.

Ներմուծեք նկարագրությունը_19954 համայնքը կհամալրվի մոտ 686 քառակուսի մետր մակերեսով նոր գրադարանով, որը ևս անհատույց հիմունքներով կհանձնվի Արարատ խոշորացված համայնքին.

Ներմուծեք նկարագրությունը_19954 համայնքում կակտիվանա շինարարության-կառուցապատման ոլորտը.

Ներմուծեք նկարագրությունը_19954 կամրապնդվի «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության հանդեպ համայնքային վստահությունը.

Ներմուծեք նկարագրությունը_19954 շինարարության 36 ամսվա ընթացքում կձևավորվի մոտ 50 մշտական աշխատատեղ մոտ 400,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, որոնք առավելագույն ջանքերի սկզբունքով կհամալրվեն համայնքի բնակիչներից.

Ներմուծեք նկարագրությունը_19954 շինարարության ավարտից հետո համայնքային բյուջեում կարձանագրվի եկամուտների աճ՝ ի հաշիվ հավելյալ անշարժ գույքի հարկի.

Ներմուծեք նկարագրությունը_19954 շինարարության ընթացքում և դրանից հետո պետական բյուջեում կարձանագրվի հարկային եկամուտների աճ՝ ի հաշիվ շինարարության ընթացքում և դրանից հետո գույքերի սեփականության իրավունքով հանձնումից գոյացող լրացուցիչ հարկային եկամուտների։ Վերոնշյալի համատեքստում նախատեսվում է մոտ 1 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային եկամուտ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամի ներդրում, որից առաջին տարում՝ մոտ 300,000,000 դրամ, 2-րդ տարում՝ մոտ 500,000,000 դրամ, 3-րդ տարում՝ մոտ 500,000,000 դրամ, 4-րդ տարում՝ մոտ 1,700,000,000 դրամ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 ծրագրի իրագործումից հետո կձևավորվի համայնք-պետություն-մասնավոր հատված գործակցության հաջողված նախադեպ, որի շրջանակում լուծում կարող են ստանալ վաղուց առկախված նմանատիպ բազմաթիվ սոցիալական կնճռոտ խնդիրներ։

 

Ներմուծեք նկարագրությունը_24714

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


23.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 23-ի N 1072-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ Ս․ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 20 ԵՎ 37/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Նվիրաբերողը

Արարատի մարզ, Արարատ համայնք, ի դեմս` համայնքի

ղեկավարի

2. Նվիրառուն

«ՄԼ ՄԱՅԻՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ ընկերություն)

3. Առարկան

1) Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս. Շահումյան փողոց 20 հասցեում 0.25608 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս (առկա է քանդման ենթակա 1231.3 քառ. մ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն), կադաստրային ծածկագիր՝ 03-002-0016-0092, սեփականության վկայական՝ 11112025-03-0065.

2) Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս. Շահումյան փողոց 37/1 հասցեում 0.10762 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս (առկա է քանդման ենթակա 451.11 քառ. մ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն), կադաստրային ծածկագիր՝ 03-002-0015-0147, սեփականության վկայական՝ 03112025-03-0057 (այսուհետ միասին` գույք):

4. Պայմանագրի կնքման ժամկետը

Ծրագրի իրականացման նպատակով համայնքը ընկերության հետ կնքում է գույքի նվիրաբերության պայմանագիր (նվիրաբերության վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում):

5. Սեփականության իրավունքի փոխանցումը

Ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ ծագում է նվիրաբերության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

6. Պայմանագրի կնքման և պետական գրանցման ծախսերը

Նվիրաբերության պայմանագրի կնքման և դրանից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը հոգում է ընկերությունը:

7. Կողմերի պարտավորությունները

1) նվիրաբերողը պարտավորվում է՝

ա. նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ գույքը.

2) նվիրառուն պարտավորվում է՝

ա. ծրագիրն իրականացնել դրա մեկնարկից հետո 5 (տարվա) ընթացքում,

բ. գույքն օգտագործել բացառապես ծրագրի իրականացման շրջանակներում,

գ. գույքը, մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն

նվիրաբերողի գրավոր համաձայնությամբ: Գույքը նոր գնորդին կարող է օտարվել միայն ընկերության հետ կնքված պայմանագրով ամրագրված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում,

դ. ծրագրի մեկնարկից հետո 5 (հինգ) տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված հողատարածքներում`

իրականացնել ինքնակամ անավարտ շինությունների քանդումը, կառուցել բազմաբնակարան բնակելի շենքերը,

48 բնակարաններ և 686 քառ. մ մակերեսով հասարակական տարածք սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Արարատ համայնքին,

ե. ծրագրի մեկնարկից հետո յուրաքանչյուր 6 (վեց) ամիսը մեկ համայնքին տեղեկություն ներկայացնել ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ։ Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում 60-օրյա (վաթսունօրյա) ժամկետում Արարատ համայնքի բյուջե վճարել տուգանք 1.000.000 (մեկ միլիոն) դրամ: Հաշվետվությունները պետք է հավաստեն ընկերության կողմից ծրագրի իրականացման նպատակով արված ծախսերը և կատարված աշխատանքների ծավալները,

զ․ բացառել գույքի այնպիսի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, որը կխոչընդոտի 48 բնակարանների և 686 քառ. մ մակերեսով տարածքի` համայնքին սեփականության իրավունքով փոխանցելուն:

8. Կողմերի պատասխանատվությունը

1) կողմերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար.

2) այն պարագայում, երբ ծրագրի մեկնարկից հետո 5 (հինգ) տարվա ընթացքում ամբողջ ծավալով չի իրականացնում ծրագիրը, ապա գույքը, դրանում արված անբաժանելի բարելավումներով հանդերձ, սեփականության իրավունքով և առանց փոխհատուցման անցնում է նվիրաբերողին: Նվիրաբերողն իրավունք է ձեռք բերում լուծելու պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի վերջինիս սեփականության իրավունքը: Մինչև պայմանագրի լուծման պահը նվիրառուի կողմից կատարված ներդրումները չեն վերադարձվում.

3) պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը սահմանվում է պայմանագրով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


23.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան