ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 1993 թ. N 307
Քաղ. Երևան
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների պատճառով պետական կապիտալ ներդրումների ոչ ժամանակին ֆինանսավորումը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարության առաջարկությունը և 1993 թվականի մարտի 1-ից մինչև 1994 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանում պետական կապիտալ ներդրումների գծով շինարարական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) համար այդ մասով շահութահարկի և ավելացված արժեի հարկի վճարման ժամկետ սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը հատկացված համապատասխան միջոցների ստացման օրվան հաջորդող 15 օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |