ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 289
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
(02.06.1993-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1993/6, հունիս 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.1993
Подписан
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Дата вступления в силу
02.06.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 1993 թ. N 289

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի բուժկանխարգելիչ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք իրականացնում են սահմանված կարգով վճարովի բուժսպասարկման և բուժօգնության ծառայություններ (ցանկը կցվում է), 1993 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես ազատել ավելացված արժեքի հարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և առողջապահության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վճարովի բուժսպասարկման ու բուժօգնության ծառայությունների իրականացման դեպքում շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարի հաշվառման և գանձման կարգի մասին:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՐՋԻՆՆԵՐՍ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻՑ

 

Ստացիոնար բուժօգնություն և բուժսպասարկում

 

Ամբուլատոր բուժօգնություն և բուժսպասարկում

 

Ախտորոշիչ հետազոտություններ և բժշկական կոնսուլտացիաներ

 

Բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստում

 

Հակահամաճարակային և կանխարգելիչ գործունեություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան