ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1993 թ. N 666
Քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էլեկտրաէներգիա, ջերմային էներգիա, բնական գազ օգտագործող, ինչպես նաև ջրախողովակից, կոյուղուց, կոմունալ այլ ծառայություններից օգտվող ձեռնարկությունները, որոնք ունեն պարտքեր օգտագործված գազի, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի և նշված ծառայությունների դիմաց, վճարումը կատարում են վճարման պահին գործող սակագներով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.10.1994, N 495 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|