ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 917-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2026 թվականի N 917-Ն

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 25-ի N 917-Ն որոշման

 

ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների վերադարձի համար՝ մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը:

2. Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումը մերժվում է մաքսային մարմնի կողմից հետևյալ դեպքերում՝

1) կանխավճարների վերադարձի դիմումը ներկայացված է լիազորություն չունեցող անձի կողմից.

2) կանխավճարների վերադարձի դիմումը չի պարունակում մաքսային մարմնի կողմից սահմանված տեղեկությունները:

3. Կանխավճարների վերադարձի նպատակով մաքսային պարտավորությունները վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կանխավճարների վերադարձը մերժվում է հետևյալ դեպքերում՝

1) կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ վճարողի անվամբ առկա են չկատարված մաքսային պարտավորություններ, որոնց մարման համար մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի և վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի տարբերությունը բավարար չէ՝ չկատարված մաքսային պարտավորությունների մարումից հետո վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի և մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի տարբերության մասով.

2) կանխավճարի վերադարձի օրվա դրությամբ վճարողի անվամբ առկա են չկատարված՝ ժամկետանց մաքսային պարտավորություններ.

3) վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարը գերազանցում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարի գումարը՝ վճարողի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված դիմումով նշված գումարի և մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների գումարի տարբերության մասով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական: