ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 686-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2027-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2026
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
22.06.2026
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
22.06.2026
Дата вступления в силу
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«22» հունիսի 2026 թ.

N 686-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևի 4-րդ ենթակետում «առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություն ու անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «, առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

6/22/2026

 

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2026 թվական: