ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.06.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2026
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
16.06.2026
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
16.06.2026
Дата вступления в силу
23.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«16» հունիսի 2026 թվական

ք. Երևան

N 11-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Հայկական ժառանգություն. Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ. ARMENIAN RADIO. 100» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:

 

2. Գործողության մեջ դնել` Հայկական ժառանգություն. Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ. ARMENIAN RADIO. 100» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

 

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

 

2026-06-16

Ռ. Սիմոնյան

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի հունիսի 16-ի 

թիվ 11-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24660

 

Ներմուծեք նկարագրությունը_24662

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2026 թվական: