ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 348-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.06.2026
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.06.2026
Дата вступления в силу
13.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 348-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երևանի ռոտարի ակումբ «ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 71,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ոռոգման ջրագծի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երևանի ռոտարի ակումբ «ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02708338) «Սոլար Սիստեմ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01314401) 2026 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N # 05/05/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցման ու փորձարկման աշխատանքների իրականացում՝ 71,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Երևանի ռոտարի ակումբ «ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 348-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցման միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ընդլայնմանը

և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Երևանի Ռոտարի Ակումբ «Ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղաք Երևան, Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338)

4.

Ծրագիրը կատարողը

«Երևանի Ռոտարի Ակումբ «Ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղաք Երևան, Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայր, բնագավառը՝ գյուղատնտեսություն

6.

Ծրագրի բյուջեն

71,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունիսի 20-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,

անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 20-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 71,000,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցման և փորձարկման աշխատանքների իրականացում՝ 71,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայր, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե, «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերություն։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ, ինչպես նաև ծրագիրը կլինի Երևանի Ռոտարի Ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպություն խորհրդի մշտադիտարկման ներքո, որին կներկայացվեն եռամսյակային հաշվետվություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

12.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ