ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 838-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2026
Дата вступления в силу
21.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2026 թվականի N 838-Ն

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 11-ի N 838-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառով հասցված նյութական վնասների, հրդեհների ժամանակ զոհված և վիրավորված անձանց պետական միասնական հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվառումն իրականացվում է հրդեհների առաջացման պատճառների, հասցված վնասների, ինչպես նաև հրդեհների կանխարգելման միջոցառումների մշակման նպատակով:

 

2․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն հավելվածում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

1) հրդեհի հետևանքներ՝ մարդկային զոհեր, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքներ, թունավորումներ, կենդանիների, թռչունների անկում, շենքերի, շինությունների, սարքավորումների, փաստաթղթերի, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, կենցաղային և այլ գույքի ոչնչացում ու վնասում, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասներ.

2) հրդեհից զոհեր՝ մարդիկ, ովքեր զոհվել են անմիջապես հրդեհի վայրում ստացած այրվածքներից, ծխից ստացած թունավորումներից և հրդեհի այլ գործոններից կամ հրդեհի վայրում վնասվածք ստանալուց հետո բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում` դեպքը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում, որը հաստատվում է իրավասու բժշկական կազմակերպությունների եզրակացությամբ․

3) հրդեհից վնասվածքներ ստացած անձինք՝ մարդիկ, ովքեր հրդեհի հետևանքով ստացել են այրվածքներ կամ մարմնական այլ վնասվածքներ, ծխից թունավորումներ կամ մարմնական այլ վնասվածքներ և ստացել բժշկական միջամտություն․

4) ոչնչացված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք ամբողջությամբ կորցրել են իրենց որակը և արժեքը, չեն կարող օգտագործվել ըստ նշանակության և վերանորոգման արդյունքում պիտանի չեն հետագա օգտագործման համար.

5) վնասված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք վերանորոգման միջոցով կարող են դառնալ պիտանի՝ հետագա օգտագործման համար:

 

3. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

4. Հաշվառումն իրականացնում է Փրկարար ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), այդ թվում՝ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա:

5. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում գրանցված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունները իրավասու մարմինները ներկայացնում են ծառայություն՝ համաձայն N 1 ձևի: Նախաքննություն իրականացնող մարմնի կողմից հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է 2 փուլով՝ պայմանավորված տվյալ պահին վարույթում գտնվող դեպքերով և ավարտված վարույթի դեպքերով։

6. Ծառայությունը յուրաքանչյուր ամիս ամփոփում է հրդեհների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկությունները՝ տվյալների ճշգրտման նպատակով դրանք համեմատելով նախաքննություն իրականացնող մարմիններից (հրդեհի փաստը և դրա առաջացման պատճառները արձանագրելու նպատակով), բժշկական կազմակերպություններից (հրդեհից զոհերի կամ հրդեհից վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ) և ապահովագրական ընկերություններից (հրդեհներից հասցված վնասի չափի վերաբերյալ) ստացված տեղեկատվության հետ: Տվյալների միջև անհամապատասխանության դեպքում, լրացուցիչ ճշգրտումներ իրականացնելու նպատակով, ծառայությունը գրավոր հարցումներ է ուղարկում տեղեկատվություն տրամադրող մարմիններին (կազմակերպություններին)։

7. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման ենթակա են այն հրդեհները, որոնց հետևանքների վերացման ուղղությամբ ներգրավվել են ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները, որոնք ունեն հրդեհաշիջման գործողություններ իրականացնելու իրավունք, ինչպես նաև հրդեհների այն դեպքերը, որոնց մարմանը չեն մասնակցել հրշեջ ստորաբաժանումները, և որի մասին հայտարարությունը ստացվել է քաղաքացիներից, իրավապահ մարմիններից կամ ապահովագրական ընկերություններից:

8. Հրդեհի փաստը հավաստող փաստաթուղթը հրդեհի հաշվառման քարտն է (համաձայն N 2 ձևի), որը կազմվում է ծառայության կողմից՝ հրդեհի վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա՝ դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

9. Հրդեհից զոհերի և հրդեհից վնասվածքներ ստացած անձանց հաշվառումն իրականացվում է բժշկական կազմակերպություններից ստացված տեղեկությունների հիման վրա:

 

4. ՀՐԴԵՀԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

10. Հրդեհից հասցված նյութական արժեքների վնասը հաշվառվում է՝ անկախ դրա փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքից: Հրդեհից հասցված նյութական վնասը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

11. Հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառվում է իրավաբանական անձանց կողմից տրված տեղեկանքների, դատարանների որոշումներից քաղվածքների, ապահովագրական ընկերությունների կամ գույքի սեփականատերերի գրավոր հայտարարությունների հիման վրա՝ կցելով պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են հրդեհից հասցված գույքային վնասի չափը: Նշված տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում համապատասխան փաստաթուղթը տրամադրող անձինք:

 

Ձև N 1

 

Հրդեհների վերաբերյալ Փրկարար ծառայությանը ներկայացվող տեղեկություններ

 

NN

ը/կ

Մարզ

Հա-մայնք

/բնա-կա-վայր/ վար-չական շրջան

Հաս-ցե

Դեպքի, պատահարի

Հասցված վնասներ

Օրը, ամիսը, տարին

Ժամը

Բնույ-թը

Պատ-ճառը

Զոհ

Վի-րա-վոր

Կենդա-նիներ

Ամբողջությամբ վնասված

Մասնակի վնասված

Նյու-թական վնասի չափ/ ՀՀ դրամ (առկա-յության դեպ-քում)

Ան-կած

Վնաս-ված

Շինու-թյուն

Տրանս-պոր-տային միջոց

Գյուղա-տնտե-սական նշանա-կության տա-րածք-ներ

Բուսա-ծածկ տա-րածք-ներ

Պահես-տավոր-ված անաս-նակեր

Այլ օբ-յեկտ-ներ և տա-րած-քներ

Շինու-թյուն

Տրանս-պոր-տային միջոց

Գյուղա-տնտե-սական նշանա-կության տա-րածք-ներ

Բուսա-ծածկ տա-րածք-ներ

Պահես-տավոր-ված անաս-նակեր

Այլ օբ-յեկտ-ներ և տա-րածք-ներ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

1

                                               

2

                                               

3

                                               

4

                                               

5

                                               

6

                                               

7

                                               

8

                                               

9

                                               

10

                                               

 

Ծանոթություն

1-7, 9 և 10 սյունակները լրացնում են առողջապահական ոլորտի լիազոր մարմինները: 1-23 սյունակները լրացնում են նախաքննության մարմինները:

1-7 և 11-23 սյունակները լրացնում են ապահովագրական ընկերությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն լրացնում են բոլոր սյունակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրականացնում են հրդեհների հաշվառման գործառույթ:

 

Ձև N 2

 

ՀՐԴԵՀԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

1.

Հրդեհի առաջացման օրը, ամիսը, տարին և ժամը

 

2.

Հրդեհի առաջացման հասցեն

 

3.

Հրդեհի պատկանելությունը

 

4.

Հրդեհի առաջացման վայրը

 

5.

Հրդեհի մեկուսացման օրը, ամիսը, տարին և ժամը

 

6.

Հրդեհի մարման օրը, ամիսը, տարին և ժամը

 

7.

Հրդեհի հետևանքով այրվել է

 

8.

Հրդեհի ընդհանուր մակերեսը

 

9.

Հրդեհի հետևանքով զոհվել է

 

10.

Հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել

 

11.

Հրդեհի ընթացքում անկել է (գլուխ կենդանի/հատ)

 

12.

Հրդեհի ընթացքում վնասվել է (գլուխ կենդանի/հատ)

 

 

Ստորաբաժանման ղեկավար՝

—————————/

——————/

—————— թ․

 

(անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

(օրը, ամիսը, տարին)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2026 թվական: