ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 231
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.1994-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата вступления в силу
18.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 1994 թ. N 231

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել սպառողական կոոպերացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ ակտեր (ցանկը կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 18-ի N 231 որոշմամբ

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ԱԿՏԵՐԻ

 

1. ՀՍԽՀ ժողկոմխորհի 1921 թվականի հունիսի 3-ի «Կոոպերատիվներից գրավված գույքի վերադարձման մասին» որոշումը:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1947 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի սպառողական կոոպերացիայում փայավճարներ սահմանելու և գանձելու կարգի խախտումների և բնակչությունից դրամական միջոցների մասսայական գանձույթների մասին» N 633 որոշումը:

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1948 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայկոոպի կողմից շինանյութերի առևտուրը բարելավելու միջոցառումների մասին» N 1239 որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

4. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1953 թվականի սեպտեմբերի 17-ի N 821 կարգադրությունը:

5. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1956 թվականի ապրիլի 20-ի «ՍՄԿՊ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1956 թվականի մարտի 1-ի «Հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատանքի բարելավման միջոցառումների մասին» N 306 որոշումն իրականացնելու միջոցառումների մասին» N 136 որոշման 21-րդ կետը, իսկ 1-ին, 2-րդ և 7-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

6. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1956 թվականի նոյեմբերի 5-ի N 732 կարգադրությունը:

7. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1957 թվականի մարտի 1-ի «ՍՍՌ Միության Մինիստրների սովետի 1957 թվականի հունվարի 14-ի «Հացի որակի բարելավման մասին» N 33 և 1957 թվականի փետրվարի 5-ի «Հացի և հացաբուլկեղենի առևտրում ընդհատումների փաստերի մասին» N 102 որոշումը» N Պ-48 որոշումը` սպառողական կոոպերացիայի մասում:

8. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1957 թվականի հուլիսի 16-ի N 404 կարգադրությունը` սպառողական կոոպերացիայի մասում:

9. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի նոյեմբերի 24-ի «Հայկական ՍՍՌ ձեռնարկությունների, քաղաքների և բնակավայրերի գազիֆիկացումն ապահովելու միջոցառումների մասին» N 430/64 որոշման 13-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

10. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թվականի մայիսի 8-ի «Հասարակական սննդի հետագա զարգացման և բարելավման մասին» N 95/132 որոշման 7, 14, 17-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

11. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնակչությանը ստանդարտ տներ և տեղական շինանյութերից պատրաստված պատեր ունեցող տների համար դետալների կոմպլեկտներ վաճառելու գործը բարելավելու միջոցառումների մասին» N 526 որոշման 1-ին կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

12. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի մարտի 24-ի «Հայկական ՍՍՌ-ում կարտոֆիլից, եգիպտացորենից, բանջարեղենից, մրգերից ու խաղողից պատրաստվող սննդամթերքների արտադրությունն ավելացնելու, որակը բարելավելու և այդ մթերքների վաճառքն ընդլայնելու միջոցառումների մասին» N 8/115 որոշման 40, 41, 44-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

13. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի ապրիլի 11-ի «Մարզական ինվենտարի արտադրությունն ավելացնելու, տեսականին ընդլայնելու և որակը բարելավելու մասին» N 138 որոշման 4-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

14. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի օգոստոսի 10-ի  «Սովխոզներում հասարակական սննդի կազմակերպման հետագա բարելավման միջոցառումների մասին» N 336 որոշման 5-րդ կետը, իսկ 1-ին, 2, 9-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

15. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի սեպտեմբերի 9-ի «Առևտրի հետագա բարելավման միջոցառումների մասին» N 40/407 որոշումը` սպառողական կոոպերացիայի մասում:

16. ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի սեպտեմբերի 20-ի «Դպրոցական շինարարության և հանրապետական հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական բազայի ամրապնդման միջոցառումների մասին» N 42/440 որոշման 5-րդ կետի «գ» ենթակետը` սպառողական կոոպերացիայի մասում:

17. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1961 թվականի հուլիսի 31-ի «ՀԿՊ Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1961 թվականի մարտի 24-ի «Կոլտնտեսականների և կոլտնտեսությունների գյուղատնտեսական մթերքների ավելցուկների վաճառահանության կազմակերպումը բարելավելու վերաբերյալ» N 70/150 որոշման կատարումը ապահովելու միջոցառումների մասին» N 371 որոշումը:

18. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի հունվարի 16-ի «Ժամացույցների որակը բարձրացնելու, տեսականին բարելավելու և դրանց առևտուրն ընդլայնելու մասին» N 18 որոշման 2-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

19. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի մարտի 2-ի «Կոլտնտեսություններին շինարարական նյութերի, մետաղի և մետաղյա շինվածքների վաճառքը կարգավորելու մասին» N 95 որոշման 4-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

20. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի մարտի 2-ի «Ապրանքների ապառիկ վաճառքի և գնորդի հետ հաշվարկների վիճակի մասին» N 100 որոշման 2-րդ կետը:

21. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի սեպտեմբերի 25-ի «Առևտրի բարելավման մի քանի լրացուցիչ միջոցառումների մասին» N 471 որոշումը` սպառողական կոոպերացիայի մասում:

22. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1963 թ. ապրիլի 29-ի «ՍՍՌՄ պետբանկի Հայկական գրասենյակի 1963 թվականի 2-րդ եռամսյակի վարկային և դրամարկղային պլանների մասին» N 199 որոշման 3-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

23. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1963 թվականի սեպտեմբերի 30-ի «Առևտրական ձեռնարկություններին ու կազմակերպություններին ժողովրդական սպառման ապրանքների մատակարարման պայմանագրերի կնքման կարգի հետագա բարելավման մասին» N 423 որոշման 13-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

24. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի հոկտեմբերի 10-ի «Հրատարակչական գործունեության բարելավման և գրքի առևտրի թերությունների վերացման միջոցառումների մասին» N 425 որոշման 10-րդ կետը, իսկ 11-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

25. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1965 թվականի մարտի 30-ի «Հայրենական պատերազմի հաշմանդամների և Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների արտոնություններն ընդլայնելու մասին» N 127 որոշման 6-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

26. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1965 թվականի հունիսի 4-ի «1965-1966 թթ. ուսումնական տարվա դպրոցական դասագրքերի հրատարակման ընթացքի մասին» N 240 որոշման 4-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

27. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1965 թվականի մայիսի 24-ի «ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1965 թ. մարտի 13-ի «Երկրում առևտրի և հասարակական սննդի բարելավման մասին» N 157 որոշումը» N 220 որոշման 9, 10, 32, 33-րդ կետերը, ինչպես նաև 1-ին, 5, 7, 8, 13, 16, 17, 18, 21, 27-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

28. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի մայիսի 15-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թվականի մարտի 7-ի «Հասարակական սննդի հետագա զարգացման ու բարելավման միջոցառումների մասին» N 198 որոշման կատարման միջոցառումների մասին» N 214 որոշման 4, 5, 7, 11, 13, 16-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

29. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման 1968 թվականի պետական պլանի և Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման 1969 թվականի և 1970 թվականի պլանների մասին» N 520 որոշման 15-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

30. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի նոյեմբերի 20-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թվականի սեպտեմբերի 16-ի «Գյուղատնտեսության մեջ օժանդակ ձեռնարկությունների և արհեստագործությունների հետագա զարգացման մասին» N 856 որոշումը» N 550 որոշման 1-ին կետի «է» և «թ» ենթակետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

31. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի մայիսի 6-ի «Գրախանութներում ապրանքների գույքագրման ժամկետների մասին» N 188 որոշումը` սպառողական կոոպերացիայի մասում:

32. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հուլիսի 24-ի «ՍՍՀՄ պետական բանկի Հայկական հանրապետական գրասենյակի 1968 թվականի 3-րդ եռամսյակի դրամարկղային պլանի մասին» N 337 որոշման 4-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

33. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի օգոստոսի 1-ի «Սննդամթերքների արտադրության համար երեսը քաշած կաթի, թանի և շիճուկի օգտագործումը բարելավելու մասին» N 358 որոշման 1-ին կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

34. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի օգոստոսի 29-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի ապրիլի 15-ի «Ժողովրդական տնտեսության մեջ տարայի կրկնական օգտագործումը բարելավելու միջոցառումների և տարայի խնայողական տեսակների արտադրությունն ավելացնելու մասին» N 247 որոշումը» N 386 որոշման 6-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

35. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի հոկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1969 թվականի օգոստոսի 14-ի «Արտադրական ձեռնարկություններում հասարակական սննդի հետագա բարելավման մասին» N 660 որոշումն իրականացնելու միջոցառումների մասին» N 668 որոշման 4-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

36. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի ապրիլի 7-ի «Կոլտնտեսային շուկաներում առևտուրը բարելավելու միջոցառումների մասին» N 170 որոշման 4-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

37. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի ապրիլի 24-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1970 թվականի մարտի 27-ի «Կարտոֆիլի, բանջարեղենի ու մրգերի արտադրությունն ավելացնելու, մթերումները բարելավելու և բնակչությանը այդ մթերքներով ապահովելու միջոցառումների մասին» N 207 որոշումը» N 224 որոշման 3, 9, 12-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

38. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի հունիսի 29-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1970 թվականի մայիսի 14-ի «Գյուղատնտեսության համար մեխանիզատորների կադրերի պատրաստման հետագա ընդլայնման միջոցառումների մասին» N 333 որոշումը» N 390 որոշման 8-րդ կետը:

39. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի մարտի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թվականի մարտի 5-ի «Աշխատավորների դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների գործկոմների նյութաֆինանսական բազայի ամրապնդման միջոցառումների մասին» N 157 որոշումը» N 165 որոշման 3-րդ կետի «զ» ենթակետը:

40. ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1971 թվականի մայիսի 26-ի «ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1971 թվականի ապրիլի 14-ի «Գյուղատնտեսության մեջ մեխանիզատորական կադրերի աշխատանքի պայմանների բարելավման և նրանց ամրացման միջոցառումների մասին» N 222 որոշումը» N 309 որոշման 7-րդ կետը:

41. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի նոյեմբերի 24-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թվականի սեպտեմբերի 15-ի «Մասսայական պահանջարկ ներկայացնող ապրանքների արտադրության հետագա զարգացումն ապահովելու միջոցառումների մասին» N 658 որոշումը» N 701 որոշման 15-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

42. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի դեկտեմբերի 28-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների նյութական և բնակարանային-կենցաղային պայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» N 772 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը` սպառողական կոոպերացիայի մասում:

43. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի փետրվարի 7-ի «Կուլտուր-կենցաղային նշանակության և տնտեսական գործածության առարկաների վարձույթը զարգացնելու մասին» N 45 որոշման 2-րդ կետը:

44. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի մարտի 21-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1972 թվականի հունվարի 7-ի «Առևտրի և նրա տեխնիկական հագեցվածության բարելավման մի քանի միջոցառումների մասին» N 30 որոշումը» N 137 որոշման 1-ին, 2, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 20, 22, 23-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

45. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի մայիսի 25-ի N 337 կարգադրությունը` սպառողական կոոպերացիայի մասում:

46. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի հունիսի 13-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1972 թվականի փետրվարի 22-ի «Փայտամթերումներում զբաղված բանվորների և ծառայողների բնակարանային պայմանները, առևտրական ու կենցաղային սպասարկումը բարելավելու լրացուցիչ միջոցառումների մասին» N 132 որոշումը» N 342 որոշման 3-րդ կետը:

47. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի հուլիսի 21-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1972 թվականի մայիսի 16-ի «Հարբեցողության և ալկոհոլիզմի դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» N 361 որոշումը» N 428 որոշումը` սպառողական կոոպերացիայի մասում:

48. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի հունիսի 18-ի «Հանրապետության հանրակրթական դպրոցների սովորողների հասարակական սննդի հետագա բարելավման միջոցառումների մասին» N 452 որոշման 2-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

49. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի հուլիսի 4-ի «Հանրապետությունում հասարակական սննդի վիճակի և այն բարելավելու միջոցառումների մասին» N 403 որոշման, 3, 4-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

50. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի փետրվարի 13-ի «1975 թվականին հանրապետության անասնապահական մթերքների հաշվեկշիռները և դրանց օգտագործման պլանները հաստատելու մասին» N 58 որոշման 2, 4, 7, 9-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

51. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի ապրիլի 3-ի «Առևտրի ցանցում կուտակված արդյունաբերական ապրանքները վաճառելու միջոցառումների մասին» N 166 որոշումը` սպառողական կոոպերացիայի մասում:

52. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հունիսի 25-ի «Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի արտադրանքի ու կարտոֆիլի մթերումների և դրանք բնակչությանը վաճառելու վիճակի և հետագա բարելավման միջոցառումների մասին» N 378 որոշման 1-ին, 2, 3 և 5-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

53. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հուլիսի 11-ի «Բեռնարկղերով կարտոֆիլի, բանջարեղենի և բոստանային կուլտուրաների փոխադրումների հետագա զարգացման միջոցառումների մասին» N 408 որոշման 4-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

54. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հուլիսի 11-ի «Գյուղում առևտրի վիճակի և այն բարելավելու, միջոցառումների մասին»  N 409 որոշման 1-ին և 2-րդ կետերը, իսկ 3-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

55. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի նոյեմբերի 17-ի «Նավթամթերքների մատակարարման գլխավոր վարչության գործունեությունը բարելավելու և վառելիքաքսանյութերի բացթողումն ու վաճառքը կարգավորելու միջոցառումների մասին» N 637 որոշման 5-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

56. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հուլիսի 7-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1976 թվականի մայիսի 26-ի «Ուսանողական ջոկատների ամառային աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման միջոցառումների մասին» N 386 որոշումը» N 365 որոշման 8-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

57. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի դեկտեմբերի 31-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 26-ի «Ձկնեղեն արտադրանքի արտադրության հետագա զարգացման, տեսականու ընդլայնման, որակի բարձրացման և ձկնեղեն ապրանքների առևտրի բարելավման միջոցառումների մասին» N 868 որոշումը» N 699 որոշման 9-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

58. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի ապրիլի 6-ի «Հանրապետությունում հասարակական սննդի կազմակերպման վիճակի և այն բարելավելու մասին» N 185 որոշման 2-րդ և 9-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

59. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի մայիսի 19-ի «Խմորեղենի որակի բարելավման, տեսականու ընդլայնման և Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության ձեռնարկություններում դրանց արտադրության մասնագիտացման միջոցառումների մասին» N 307 որոշման 6-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

60. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թվականի հոկտեմբերի 23-ի «ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1977 թվականի հուլիսի 5-ի «Առևտրի հետագա զարգացման միջոցառումների մասին» N 611 որոշումը N 714 որոշումը` սպառողական կոոպերացիայի մասում:

61. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի հունիսի 30-ի «Գյուղատնտեսական մթերքներով սպեկուլյացիայի և այլ եղանակներով անաշխատ եկամուտների կորզման դեմ պայքարն ուժեղացնելու և կոլտնտեսային շուկաների աշխատանքը բարելավելու մասին» N 441 որոշման 1-ին, 5, 6, 7-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

62. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի հունվարի 18-ի «Հանրապետությունում անասնապահական մթերքների հաշվեկշիռները և դրանց օգտագործման 1980 թվականի պլանները հաստատելու մասին» N 25 որոշման 3, 8, 10, 11-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

63. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի մարտի 18-ի «Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների կոոպերատիվ-կոմիսիոն առևտրի վիճակի և դրա բարելավման միջոցառումների մասին» N 189 որոշման 1-ին, 3, 8-րդ կետերը, իսկ 2, 5 և 7-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

64. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 13-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թվականի նոյեմբերի 14-ի «Գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերումների պլանավորումը և տնտեսական խթանումը բարելավելու մասին» N 1032 որոշումը» N 14 որոշման 7-րդ և 8-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

65. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի ապրիլի 2-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 8-ի «Քաղաքացիների անձնական օժանդակ տնտեսություններում գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման լրացուցիչ միջոցառումների մասին» N 27 որոշումը» N 174 որոշման 6, 7, 8-րդ կետերը, իսկ 1-ին, 2, 4, 9, 10, 15, 21, 26-րդ կետերը` սպառողական կոոպերացիայի մասում:

66. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 14-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի ապրիլի 2-ի «Մինիստրություններում, գերատեսչություններում և կառավարման մյուս մարմիններում վերահսկողության-վերստուգման աշխատանքները բարելավելու միջոցառումների մասին» N 325 որոշումը» N 290 որոշման 5-րդ կետը` սպառողական կոոպերացիայի մասում:

67. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության սպառողական կոոպերացիայի համակարգում շահութաբերության առավելագույն չափերի մասին» N 511 որոշումը:

68. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության կանոնադրությունը գրանցելու մասին» N 537 որոշումը:

69. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկի սահմանման մասին» N 426 որոշման վերնագիրը և ներածականի երկրորդ պարբերությունը` սպառողական կոոպերացիայի մասում, և որոշման հավելվածի 1-ին կետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան