ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» N 602 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 113
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.1994-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата вступления в силу
13.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1994 թ. N 113

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» N 602 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 2-ի «Ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին լրացուցիչ վարկերի տրամադրման մասին» N 602 որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով`

«Սահմանել, որ 1993 թվականի վարկային էմիսիայի միջոցներից ոչ պետական ձեռնարկություններին փոքր ՀԷԿ-երի շինարարության համար լրացուցիչ տրված վարկի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 24-ի N 223 կարգադրությանը համապատասխան ստեղծված հանձնաժողովի միջոցով»:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան