ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-217-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.05.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին։»։

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 29

Երևան

 ՀՕ-217-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: