ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2026
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
20.05.2026
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
20.05.2026
Дата вступления в силу
28.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«20» մայիսի 2026 թ.

N 18-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 87-Ն հրամանի`

 1) հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

 «26. Մանկական նախադպրոցական հիմնարկների, բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների (բացառությամբ՝ դպրոցների), հիվանդանոցների, ծննդատների, պոլիկլինիկաների, մշակութային և մարզական օբյեկտների, շտապօգնության և հրշեջ կայանների շենքերի հիմնական նորոգման վերաբերյալ որոշումն ընդունելու դեպքում պատվիրատուն, որպես պարտադիր պահանջ, պետք է իրականացնի նշված օբյեկտների վերակառուցում սույն շինարարական նորմերում ամրագրված դրույթներին համապատասխան: Դպրոցների, դրանց կից մարզադահլիճների, հանդիսասրահների դեպքում՝ ելնելով տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից, բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման պահանջներից, ինչպես նաև հետագա քայքայումից պահպանման համար թույլատրվում է իրականացնել սույն շինարարական նորմերով սահմանված վերականգնման մակարդակն ապահովող միջոցառումներ։»,

 2) հավելվածի 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 2-րդ կետի 10-րդ և 2-րդ հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետերից «սանիտարահամաճարակաբանական կայաններ» բառերը հանել։

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

 

2026-05-20

Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական: