ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 196-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով.
2) 2-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է քննիչի միջնորդությամբ միջնորդությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, կամ իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա։»։
Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) վերահսկելի մատակարարումը և գնումը։»։
Հոդված 4․ Օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով, իսկ վերահսկելի մատակարարումը և գնումը՝ բացառապես սույն օրենսգրքի 251․1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով։»։
Հոդված 5. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել`
1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
2) մեղադրյալի նկատմամբ.
3) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:».
2) 5-րդ մասը «1-5-րդ» բառերից հետո լրացնել «և 7-րդ» բառերով։
Հոդված 6․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 251.1-ին հոդվածով.
| «Հոդված 251.1. | Վերահսկելի մատակարարումը և գնումը |
1. Վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով:
2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ, 393-րդ, 394-րդ և 405-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով։»։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 25 Երևան ՀՕ-206-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|