ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2021 թվականի N 1864-Լ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը կազմում է 4,500 դրամ.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված` դատական փորձաքննությունների ենթատեսակների յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության արժեքը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը.
3) հաջորդաբար, զուգահեռ կատարվող կամ համալիր փորձաքննության արժեքը որոշվում է որպես յուրաքանչյուր փորձաքննության շրջանակներում ներառված ենթատեսակներով առանձին օբյեկտների փորձաքննության արժեքների հանրագումար:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանձնարարել, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին առաջարկել կիրառել սույն որոշմամբ սահմանված կարգավորումները:
(3-րդ կետը խմբ. 01.08.24 N 1180-Լ)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 15-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
12.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի N 693-Լ որոշման |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ
|
NN ը/կ |
Փորձաքննության տեսակը և կոդը |
Փորձաքննության ենթատեսակը և կոդը |
Յուրա-քանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձա-քննու-թյան միջին նորմա-տիվային ժամա-ծախսը |
Փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշը |
Փորձա-քննու-թյան մեկ առանձին օբյեկտի արժեքը | ||
|
անվանում |
կոդ |
անվանում |
կոդ |
ՀՀ դրամ | |||
|
1 |
Ձեռագրաբանական |
01 |
Ձեռագրի փորձաքննություն |
01-01 |
14 |
Միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի՝ մինչև ներառյալ 50 ձեռագիր տեքստերից յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի տեքստերի և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը, ինչպես նաև 50 ձեռագիր տեքստը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ 10 հետազոտելի տեքստերի և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը |
63000 |
|
Ստորագրության փորձաքննություն |
01-02 |
12 |
Միևնույն անձի կողմից կատարված՝ մինչև ներառյալ 50 հետազոտելի ստորագրություններից յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի ստորագրությունների և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը, ինչպես նաև 50 ստորագրությունները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 հետազոտելի ստորագրությունների և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը |
54000 | |||
|
2 |
Հեղինակային |
02 |
Գրավոր խոսքի հեղինակի պարզման փորձաքննություն |
02-01 |
22 |
Յուրաքանչյուր անձի հետազոտելի գրավոր խոսքի ամբողջությունը |
99000 |
|
3 |
Փաստաթղթաբանական |
03 |
Փաստաթղթի և/կամ դրա պատրաստման եղանակի փորձաքննություն |
03-01 |
16 |
Միևնույն եղանակով կատարված յուրաքանչյուր մինչև ներառյալ տասը հետազոտելի փաստաթղթերի ամբողջությունը |
72000 |
|
Փաստաթղթի ռեկվիզիտների փորձաքննություն |
03-02 |
16 |
Միևնույն փաստաթղթում հետազոտելի ռեկվիզիտների ամբողջությունը |
72000 | |||
|
Դրամանիշերի և/կամ արժեթղթերի փորձաքննություն |
03-03 |
8 |
Միևնույն եղանակով կատարված հետազոտելի մինչև ներառյալ 20 նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ տասը նմուշների ամբողջությունը, ինչպես նաև 20-ը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 հետազոտելի նմուշների ամբողջությունը |
36000 | |||
|
Փաստաթղթի ռեկվիզիտների նյութի նույնականացման և/կամ ռեկվիզիտների կատարման վաղեմության փորձաքննություն |
03-04 |
20 |
Յուրաքանչյուր հետազոտելի փաստաթղթի ամբողջությունը |
126000 | |||
|
Փաստաթղթաբանական տեսակի այլ օբյեկտների փորձաքննություն |
03-05 |
12 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 50 միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը |
54000 | |||
|
4 |
Տեսաձայնագրային |
04 |
Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն վերծանման նպատակով |
04-01 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 20 րոպե տևողությամբ ձայնագրությունը |
72000 |
|
Ձայնագրությունների ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն |
04-02 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 120 րոպե տևողությամբ ձայնագրությունը |
72000 | |||
|
Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն անձի նույնականացման նպատակով |
04-03 |
16 |
Նույնականացման ենթակա յուրաքանչյուր անձի հետազոտելի ձայնի և հնչող խոսքի ամբողջությունը |
72000 | |||
|
Տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն |
04-04 |
16 |
Մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 120 րոպե տևողությամբ տեսագրությունը |
72000 | |||
|
5 |
Ֆոտոտեխնիկական և դիմանկարային |
05 |
Լուսանկարի ֆոտոտեխնիկական փորձաքննություն |
05-01 |
12 |
Յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի լուսանկարների ամբողջությունը |
54000 |
|
Լուսանկարի փորձաքննություն անձի դիմանկարային նույնականացման նպատակով |
05-02 |
14 |
Յուրաքանչյուր անձի հետազոտելի լուսանկարների ամբողջությունը |
63000 | |||
|
6 |
Հետքաբանական |
06 |
Մարդու կամ կենդանիների կողմից թողնված հետքերի փորձաքննություն |
06-01 |
8 |
Յուրաքանչյուր դեպքի վայրում և հետազոտելի առարկայի (առարկաների) վրա թողնված ձեռքի (ձեռքերի ափերի) և մատնահետքերի և/կամ ոտնահետքերի, շրթունքների, ատամների հետքերի ամբողջությունը, ինչպես նաև կենդանու (կենդանիների) սմբակների, ատամների հետքերի և/կամ դեպքի վայրի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
36000 |
|
Առարկաների, գործիքների, մեխանիզմների և դրանց կողմից թողնված հետքերի փորձաքննություն |
06-02 |
10 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք առարկան կամ գործիքը կամ մեխանիզմը կամ միևնույն անձի հետազոտելի հագուստների (նաև կոշիկների) ամբողջությունը կամ դրանց կամ յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 50 առարկայի վրա առկա մինչև ներառյալ երեք միատեսակ առարկայի կամ գործիքի կամ մեխանիզմի կողմից թողնված հետազոտելի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
45000 | |||
|
Տրանսպորտային միջոցների, դետալների և դրանց կողմից թողնված հետքերի փորձաքննություն |
06-03 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի տրանսպորտային միջոցը կամ յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ հինգ դետալների ամբողջությունը կամ յուրաքանչյուր հետազոտելի առարկայի կամ միևնույն անձի հետազոտելի հագուստների (նաև կոշիկների) վրա առկա միևնույն տրանսպորտային միջոցի կողմից թողնված հետազոտելի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
72000 | |||
|
Սառը և նետողական զենքի փորձաքննություն |
06-04 |
10 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ հինգ նույնատիպ նմուշների ամբողջությունը |
45000 | |||
|
7 |
Ձգաբանական |
07 |
Հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն |
07-01 |
12 |
Յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու հետազոտելի զենքերի ամբողջությունը կամ հետազոտելի միևնույն զենքից կրակված յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ պարկուճների կամ գնդակների (ներառյալ դրանց մասերի), ինչպես նաև գործարանային փակ՝ չբացված տուփով ներկայացված հետազոտելի միևնույն տեսակի փամփուշտների ամբողջությունը կամ ոչ միևնույն տեսակի հետազոտելի մինչև ներառյալ երեսուն փամփուշտների ամբողջությունը կամ միևնույն տեսակի գործարանային ոչ փակ տուփով ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հարյուր փամփուշտների ամբողջությունը |
54000 |
|
Հրազենային վնասվածքների և հետքերի, կրակոցի հանգամանքների փորձաքննություն |
07-02 |
12 |
Միևնույն անձի հետազոտելի հագուստների կամ յուրաքանչյուր նույն առարկայի հրազենային բնույթի միևնույն տեսակի և տրամաչափի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը |
54000 | |||
|
Կրակոցի հետքերի և արգասիքների քիմիական փորձաքննություն |
07-03 |
12 |
Միևնույն անձի հետազոտելի հագուստների կամ յուրաքանչյուր նույն առարկայի հրազենային բնույթի միևնույն տեսակի և տրամաչափի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ վերցված լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը |
54000 | |||
|
Հրազենի հատուկ դրոշմվածքի պարզման փորձաքննություն |
07-04 |
8 |
Յուրաքանչյուր հետազոտելի հրազենը |
36000 | |||
|
8 |
Պայթյունատեխնիկական |
08 |
Պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի արգասիքների և հետքերի փորձաքննություն |
08-01 |
22 |
Պայթուցիկ նյութի յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի շարժական գույքերի ամբողջությունը կամ պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
99000 |
|
Ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի փորձաքննություն |
08-02 |
22 |
Ռազմամթերքի և/կամ պայթուցիկ սարքավորման յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի շարժական գույքերի ամբողջությունը կամ պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
99000 | |||
|
Վառոդների, հրագործական բաղադրությունների և դրանց այրման հետքերի փորձաքննություն |
08-03 |
22 |
Վառոդի և/կամ հրագործական բաղադրության յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը, ինչպես նաև շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի շարժական գույքերի ամբողջությունը, ինչպես նաև պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
99000 | |||
|
9 |
Նյութագիտական |
09 |
Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն |
09-01 |
8 |
Յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը |
36000 |
|
Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն |
09-02 |
16 |
Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հետազոտելի լաքաներկածածկույթների յուրաքանչյուր մինչև ներառյալ տասը հատվածների և/կամ վերցված հետազոտելի մինչև ներառյալ տասը նմուշների ամբողջությունը կամ յուրաքանչյուր անձին պատկանող հետազոտելի հագուստների և իրերի ամբողջությունը կամ հետազոտելի մինչև երեք միևնույն տեսակի այլ նմուշների ամբողջությունը |
72000 | |||
|
Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն |
09-03 |
16 |
Հետազոտելի յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշներից յուրաքանչյուրը և/կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշների ամբողջությունը |
72000 | |||
|
Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն |
09-04 |
8 |
Յուրաքանչյուր հետազոտելի մեկը մյուսի մաս չկազմող մինչև ներառյալ երկու նմուշների ամբողջությունը և/կամ երկու նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ ձուլման ենթակա յուրաքանչյուր նմուշը |
36000 | |||
|
Հեղուկ կամ պինդ նյութերի փորձաքննություն ատոմային աբսորբցիոն սպեկտրոմետրիայի մեթոդի կիրառմամբ |
09-05 |
28 |
Մինչև ներառյալ տասը տարբեր քիմիական տարրերի պարունակության հայտնաբերման համար հետազոտելի յուրաքանչյուր նմուշը |
126000 | |||
|
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն |
09-06 |
8 |
Յուրաքանչյուր հետազոտելի 0.3 կարատից փոքր մինչև ներառյալ 20 միևնույն տեսակի թանկարժեք քարերի ամբողջությունը կամ 0.3 կարատ կամ ավելի մեծ, սակայն 1.0 կարատից փոքր մինչև ներառյալ 5 միևնույն տեսակի թանկարժեք քարերի ամբողջությունը կամ 1.0 կարատ կամ ավելի մեծ մինչև ներառյալ 3 միևնույն տեսակի քարերի ամբողջությունը կամ ոչ թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերի մինչև ներառյալ 50 միևնույն տեսակի հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ հանքային ապարների միևնույն տեսակի ամբողջությունը |
36000 | |||
|
Ապակու, սիլիկատային, կերամիկական կամ նմանատիպ այլ ծագման նյութերի փորձաքննություն |
09-07 |
8 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը |
36000 | |||
|
Ռետինե, պլաստմասե կամ այլ պոլիմերային նյութերի փորձաքննություն |
09-08 |
8 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը |
36000 | |||
|
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն |
09-09 |
8 |
Հետազոտելի յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշներից (պինդ, հեղուկ, փոշենման կամ հետքային զանգվածներ, բացառությամբ բույսերի և դեղաձևերի) յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի վերը նշված նմուշների ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ քսան հետազոտելի նույն բաղադրությամբ միևնույն դեղաձևերի (դեղահատ, դեղահաբ, դեղապատիճ, սրվակ և այլն) ամբողջությունը կամ մինչև ներառյալ հարյուր հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 միևնույն տեսակի բույսի (ամբողջական) նմուշների կամ 100-ը գերազանցող հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 50 միևնույն տեսակի բույսի (ամբողջական) նմուշների ամբողջությունը |
36000 | |||
|
Սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություն |
09-10 |
8 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը |
36000 | |||
|
Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն |
09-11 |
20 |
Հետազոտելի յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք տարբեր նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք միևնույն նմուշների ամբողջությունը |
90000 | |||
|
10 |
Սննդամթերքի և խմիչքների |
10 |
Սննդամթերքի և դրա հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն |
10-01 |
12 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը |
54000 |
|
Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն |
10-02 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը |
72000 | |||
|
Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն |
10-03 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
72000 | |||
|
Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն |
10-04 |
12 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը |
54000 | |||
|
Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն |
10-05 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը |
72000 | |||
|
Թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն |
10-06 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
72000 | |||
|
11 |
Հողագիտական և կենսաբանական |
11 |
Հողային ծագման օբյեկտների փորձաքննություն |
11-01 |
8 |
Յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը |
36000 |
|
Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման |
11-02 |
8 |
Ծառերի և/կամ կոճղերի մինչև տասը նմուշներից յուրաքանչյուրը կամ տասը նմուշները գերազանցող հաջորդ տասը հետազոտելի նմուշների ամբողջությունը, կամ մինչև ներառյալ հարյուր հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 միևնույն տեսակի բույսի (ամբողջական) նմուշների ամբողջությունը, ինչպես նաև հարյուր հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ հիսուն միևնույն տեսակի բույսի (ամբողջական) նմուշների ամբողջությունը, կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք բուսական զանգվածների ամբողջությունը, ինչպես նաև յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի բուսական ծագման արտադրատեսակների ամբողջությունը |
36000 | |||
|
Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ |
11-03 |
8 |
Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ. |
36000 | |||
|
- մինչև ներառյալ հիսուն նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու նմուշների ամբողջությունը | |||||||
|
- հիսունից մինչև ներառյալ հարյուր նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշների ամբողջությունը | |||||||
|
- հարյուրից ավելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը | |||||||
|
Կենդանական ծագման օբյեկտների փորձաքննություն |
11-04 |
8 |
Յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը |
36000 | |||
|
12 |
Հրդեհատեխնիկական |
12 |
Հրդեհից վնասված շենքերի և շինությունների, այլ առարկաների կամ կառուցվածքների փորձաքննություն |
12-01 |
18 |
Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը, ինչպես նաև յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք մյուս հետազոտելի հարկերի ամբողջությունը, ինչպես նաև հետազոտելի էլեկտրասնուցման համակարգը, ինչպես նաև յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի էլեկտրական սարքավորումները, ինչպես նաև հրդեհի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
81000 |
|
Հրդեհից վնասված հողատարածքների փորձաքննություն |
12-02 |
18 |
Հետազոտելի մինչև ներառյալ երեք հազար քառակուսի մետր տեղամասի յուրաքանչյուր մինչև հազար քառակուսի մետր մակերեսը, ինչպես նաև միևնույն տեղամասի երեք հազար քառակուսի մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր հինգ հազար քառակուսի մետր հետազոտելի մակերեսը կամ հրդեհի վայրից վերցված հետազոտելի վերաբերյալ նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
81000 | |||
|
Հրդեհից վնասված շարժական գույքի փորձաքննություն |
12-03 |
18 |
Հետազոտելի յուրաքանչյուր շարժական գույքը կամ դրա հետազոտելի էլեկտրասնուցման համակարգը կամ հրդեհից առաջացած մնացորդներից վերցված լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը |
81000 | |||
|
Նյութերի և սարք-սարքավորումների, այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացների հրդե-հավտանգ հատկու-թյունների և սարքա-վորումների աշխատանքի հրդեհավտանգ ռեժիմների փորձաքննություն |
12-04 |
16 |
Նյութի և/կամ սարք-սարքա-վորումների յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից յուրաքանչյուրը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
72000 | |||
|
Տեխնոլոգիական գործընթացների, տեխնոլոգիական սարք- սարքավորումների, շենքերի, շինությունների հրդեհային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանու- թյան, դրանց հրդեհավտանգավո- րության և հակահրդեհային սարքավորումներով ապահովվածության փորձաքննություն |
12-05 |
18 |
Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը կամ հակահրդեհային անվտանգության յուրաքանչյուր հետազոտելի համակարգը կամ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի սարք-սարքավորումների ամբողջությունը, ինչպես նաև հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից յուրաքանչյուրը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
81000 | |||
|
Հրդեհաշիջման ընթացքում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գործողությունների փորձաքննություն |
12-06 |
18 |
Հրդեհաշիջմանը ներգրավված հրշեջ-փրկարարական յուրաքանչյուր ստորաբաժանման կատարած գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունը |
81000 | |||
|
13 |
Շինարարատեխնիկական |
13 |
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարա-րական և այլ կառուցապատման օբյեկտների փորձաքննություն |
13-01 |
18 |
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների յուրաքանչյուր հետազոտելի հարկը կամ մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային միավորներից յուրաքանչյուրը կամ մեկ ամբողջություն կազմող միատեսակ միավորների մինչև ներառյալ երեք համալիրներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեքը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր հետազոտելի հարկի կամ կառուցվածքի մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային միավորների ամբողջությունը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
81000 |
|
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարա- րական և այլ կառուցա- պատման օբյեկտների քաղաքաշինական փաս- տաթղթերի փոր- ձաքննություն |
13-02 |
20 |
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների յուրաքանչյուր հետազոտելի առանձին տեսակի քաղաքաշինական փաստաթղթերից յուրաքանչյուրը |
90000 | |||
|
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների տեխնիկական վիճակի և/կամ ինժեներատեխ- նիկական փոր- ձաքննություն |
13-03 |
18 |
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների յուրաքանչյուր հետազոտելի հարկի կամ կառուցվածքի մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային միավորներից յուրաքանչյուրը կամ մեկ ամբողջություն կազմող միատեսակ միավորների մինչև ներառյալ երեք համալիրներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեքը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր հետազոտելի հարկի կամ կառուցվածքի մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային միավորների ամբողջությունը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
81000 | |||
|
Հողաշինարարական փորձաքննություն |
13-04 |
14 |
Հետազոտելի մինչև ներառյալ երեք հազար քառակուսի մետր տեղամասի յուրաքանչյուր մինչև հազար քառակուսի մետր մակերեսը կամ միևնույն տեղամասի երեք հազար քառակուսի մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր հինգ հազար քառակուսի մետր մակերեսը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
63000 | |||
|
14 |
Ավտոտեխնիկական |
14 |
Ճանապարհատրանս-պորտային պատահարի փորձաքննություն |
14-01 |
8 |
Ճանապարհատրանսպորտային միևնույն պատահարին մասնակից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վարորդի գործողությունների վերաբերյալ հետազոտելի տվյալների ամբողջությունը |
36000 |
|
Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի փորձաքննություն |
14-02 |
16 |
Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը և/կամ դրա մաս կազմող հետազոտելի դետալների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
72000 | |||
|
Ճանապարհատրանս-պորտային պատահարի առաջացման հանգամանքների պարզման տրանսպորտային հետքաբանական փորձաքննություն |
14-03 |
16 |
Ճանապարհատրանսպորտային միևնույն պատահարին մասնակից յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու տրանսպորտային միջոցների կողմից միմյանց վրա և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում թողնված հետազոտելի հետքերի և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
72000 | |||
|
Ճանապարհի տեխնիկական վիճակի, ճանապարհատրանս-պորտային պատահարի վայրում ճանապարհային պայմանների փորձաքննություն |
14-04 |
10 |
Յուրաքանչյուր հետազոտելի ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը |
45000 | |||
|
Տրանսպորտային միջոցների վերականգնման, վերանորոգման և մնացորդային դետալների պիտանելիության փորձաքննություն |
14-05 |
10 |
Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը և/կամ դրա մաս կազմող հետազոտելի դետալների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
45000 | |||
|
15 |
Ֆինանսատնտեսա-գիտական և դատահաշվապահական |
15 |
Դատահաշվապահական փորձաքննություն |
15-01 |
28 |
Յուրաքանչյուր մինչև ներառյալ հարյուր էջ հետազոտելի փաստաթղթերի ամբողջությունը |
126000 |
|
Ֆինանասատնտեսա-գիտական փորձաքննություն |
15-02 |
28 |
Յուրաքանչյուր մինչև ներառյալ հարյուր էջ հետազոտելի փաստաթղթերի ամբողջությունը |
126000 | |||
|
16 |
Ապրանքագիտական |
16 |
Պարենային, ոչ պարենային ապրանքների, կենսաբազմազանության օբյեկտների, ծառայությունների, դրանց փաստաթղթերի, այդ թվում՝ արժեքային ցուցանիշների փորձաքննություն |
16-01 |
8 |
Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող և մյուսների հետ նույն համալիրի մեջ չմտնող յուրաքանչյուր միևնույն բնութագրերով մինչև ներառյալ հիսուն հետազոտված նմուշների ամբողջությունը և/կամ յուրաքանչյուր տեսակի ծառայության և/կամ յուրաքանչյուր հետազոտված նմուշին վերաբերելի փաստաթղթային մինչև ներառյալ հարյուր էջից բաղկացած տեղեկատվության ամբողջությունը |
36000 |
|
Տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն |
16-02 |
10 |
Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը կամ դրա մաս կազմող փոխարինման կամ վերանորոգման ենթակա հետազոտելի դետալների և/կամ նյութերի և/կամ ծառայությունների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
45000 | |||
|
Բարդ կառուցվածքային առանձնահատկություն-ներ ունեցող արտադրական կամ այլ ապրանքային համալիրների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն |
16-03 |
32 |
Միևնույն արտադրական նշանակությունն ունեցող հետազոտելի սարք-սարքավորումների կամ մեքենա-մեխանիզմների յուրաքանչյուր առանձին համալիրը կամ դրա մաս կազմող փոխարինման կամ վերանորոգման ենթակա հետազոտելի դետալների և/կամ ծառայությունների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
144000 | |||
|
Ոչ նյութական ակտիվների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն |
16-04 |
32 |
Հետազոտելի յուրաքանչյուր միավորը |
144000 | |||
|
Անշարժ գույքի, այդ թվում՝ դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն |
16-05 |
18 |
Հետազոտելի յուրաքանչյուր բնակարանը կամ հողամասը կամ բնակելի տունը մինչև ներառյալ երկու օժանդակ շինություններով կամ բնակելի տան երկուսից ավելի օժանդակ շինությունների ամբողջությունը կամ հասարակական կամ արտադրական նշանակության մինչև ներառյալ երեք հարյուր քառակուսի մետր մակերես ունեցող շենքերի և շինությունների յուրաքանչյուր մինչև ներառյալ հարյուր քառակուսի մետր հետազոտելի մակերեսը կամ մինչև ներառյալ հազար քառակուսի մետր մակերես ունեցող շենքի և/կամ շինության երեք հարյուր քառակուսի մետր մակերեսը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հարյուր հիսուն քառակուսի մետր մակերեսը կամ հազար քառակուսի մետր մակերեսը գերազանցող շենքի և/կամ շինության հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հազար քառակուսի մետր մակերեսը և/կամ յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
81000 | |||
|
Շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն |
16-06 |
20 |
Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը կամ դրա մաս կազմող փոխարինման կամ վերանորոգման ենթակա հետազոտելի դետալների և/կամ նյութերի ամբողջությունը |
90000 | |||
|
17 |
Էլեկտրատեխնիկական |
17 |
Ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական կենցաղային նշանա-կության սարքավորում-ների փորձաքննություն |
17-01 |
22 |
Հետազոտելի յուրաքանչյուր միավորը կամ համալիրի ամբողջությունը կամ գծային համալիրի հետազոտելի դետալների և/կամ նյութերի ամբողջությունը |
99000 |
|
18 |
Դատահոգեբուժական |
18 |
Դատահոգեբուժական փորձաքննություն |
18-01 |
34 |
Հետազոտվող յուրաքանչյուր անձը և/կամ նյութերի ամբողջությունը |
153000 |
|
19 |
Դատագենետիկական |
19 |
Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման) փորձաքննություն |
19-01 |
22 |
Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը |
99000 |
|
20 |
Համակարգչա-տեխնիկական |
20 |
Ցանցային փորձաքննություն |
20-01 |
14 |
Հետազոտելի յուրաքանչյուր մինչև 16 սարք-սարքավորումների համար նախատեսված ցանցային համակցությունը |
63000 |
|
Ծրագրային ապահովումների փորձաքննություն |
20-02 |
28 |
Հետազոտելի յուրաքանչյուր մինչև երեք ծրագրային ապահովումների համակցությունը |
126000 | |||
|
Համակարգիչների կոշտ սկավառակներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն |
20-03 |
32 |
Հետազոտելի կրիչի մինչև ներառյալ մեկ տերաբայթ հիշողության ծավալը, ինչպես նաև նույն կրիչում պարունակվող մեկ տերաբայթը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև հինգ տերաբայթ հիշողության ծավալը |
144000 | |||
|
Թվային տեսագրիչների կոշտ սկավառակներում պարունակվող, նաև ջնջված տեղե-կատվության փորձաքննություն |
20-04 |
20 |
Հետազոտելի կրիչի մինչև մեկ տերաբայթ ծավալով տեղեկատվությունը, ինչպես նաև նույն կրիչում 1 տերաբայթը գերազանցող տեղեկատվության մինչև երեք տերաբայթ ծավալով տեղեկատվությունը |
90000 | |||
|
Բջջային հեռախոսների կամ պլանշետային համակարգիչների ներքին հիշողության կրիչներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն |
20-05 |
24 |
Հետազոտելի կրիչի մինչև ներառյալ վաթսունչորս գիգաբայթ զբաղված ծավալը կամ յուրաքանչյուր հեռախոսի ծածկագրի բացումը և հետազոտելի կրիչի մինչև ներառյալ 16 գիգաբայթ զբաղված ծավալը կամ նույն կրիչում 16 գիգաբայթը գերազանցող մինչև ներառյալ 32 գիգաբայթ զբաղված ծավալը |
108000 | |||
|
Այլ թվային հիշողության կրիչներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն |
20-06 |
12 |
Հետազոտելի մինչև ներառյալ երկու մեգաբայթ ծավալով յուրաքանչյուր մինչև 10 հիշողության կրիչների ամբողջությունը կամ 2 մեգաբայթը գերազանցող մինչև ներառյալ 8 գիգաբայթ ծավալով յուրաքանչյուր մինչև 4 հիշողության կրիչների ամբողջությունը կամ 8 գիգաբայթը գերազանցող մինչև ներառյալ 32 գիգաբայթ ծավալով յուրաքանչյուր մինչև 2 հիշողության կրիչների ամբողջությունը կամ 32 գիգաբայթը գերազանցող մինչև ներառյալ 64 գիգաբայթ ծավալով յուրաքանչյուր հիշողության կրիչը կամ 64 գիգաբայթը գերազանցող ծավալով յուրաքանչյուր հիշողության կրիչում պարունակվող յուրաքանչյուր մինչև ներառյալ 64 գիգաբայթ հիշողության ծավալը |
54000 | |||
|
Համակարգչային սարքավորումների, դրանց աշխատու-նակության և/կամ կիրառման նշանակության փորձաքննություն |
20-07 |
12 |
Հետազոտելի յուրաքանչյուր սարքավորումը |
54000 | |||
|
21 |
Դատաբժշկական |
21 |
Անձի առողջությանը պատճառված վնասի փորձաքննություն |
21-01 |
2 |
Յուրաքանչյուր հետազոտությունը |
9000 |
|
Դատաբժշկական հանձնաժողովային կամ կրկնակի փորձաքննություն |
21-02 |
10 |
Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը |
45000 | |||
|
Կենսաբանական ծագման հետքերի և/կամ նմուշների փորձաքննություն |
21-03 |
2 |
Յուրաքանչյուր հետազոտելի հետքը կամ նմուշը |
9000 | |||
|
Հյուսվածքաբանական փորձաքննություն |
21-04 |
2 |
Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը |
9000 | |||
|
Քիմիական (այդ թվում՝ կենսաքիմիական) փորձաքննություն |
21-05 |
4 |
Յուրաքանչյուր հետազոտությունը |
18000 | |||
|
Բժշկա-քրեագիտական փորձաքննություն |
21-06 |
2 |
Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը |
9000 | |||
|
Դիակի դատաբժշկական փորձաքննություն |
21-07 |
9 |
Հետազոտվող յուրաքանչյուր անձի դիակը և/կամ նրա վերաբերյալ բժշկական տեղեկատվության ամբողջությունը |
40500 | |||
|
Դատաբժշկական լրացուցիչ կամ համալիր փորձաքննություն |
21-08 |
5 |
Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը |
22500 | |||
|
22 |
Մշակութային արժեքների |
22 |
Կերպարվեստի բնագավառի փորձաքննություն |
22-01 |
16 |
Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ երեք նմուշների ամբողջությունը |
72000 |
|
Դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի փորձաքննություն |
22-02 |
14 |
Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը |
63000 | |||
|
Երաժշտական գործիքների փորձաքննություն |
22-03 |
10 |
Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը |
45000 | |||
|
Գրքարվեստի բնագավառի փորձաքննություն |
22-04 |
14 |
Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը |
63000 | |||
|
Հին դրամների փորձաքննություն |
22-05 |
14 |
Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը |
63000 | |||
|
Գեղագիտական փորձաքննություն |
22-06 |
10 |
Յուրաքանչյուր հետազոտելի անձը և փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
45000 | |||
|
Հնագիտական փորձաքննություն |
22-07 |
24 |
Յուրաքանչյուր հետազոտելի մեկ համալիրը |
108000 | |||
|
Մշակութաբանական այլ փորձաքննություն |
22-08 |
10 |
Մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի տեսագրությունը կամ մինչև ներառյալ չորս հարյուր հետազոտելի (այդ թվում՝ թվային) պատկերների ամբողջությունը |
45000 | |||
|
23 |
Հոգեբանական |
23 |
Անձի հոգեբանական փորձաքննություն |
23-01 |
34 |
Յուրաքանչյուր հետազոտվող անձը և/կամ նրա վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու այլ անձանց գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունը |
153000 |
|
Հետմահու հոգեբանական փորձաքննություն |
23-02 |
34 |
Յուրաքանչյուր անձի վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու այլ անձանց գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունը |
153000 | |||
|
Հոգեբանական այլ տեսակի փորձաքննություն |
23-03 |
24 |
Յուրաքանչյուր դեպքին առնչվող հետազոտելի անձը կամ հետազոտելի նմուշների ամբողջությունը |
108000 | |||
|
24 |
Ճարտարագիտա-տեխնիկական |
24 |
Մեքենա-մեխանիզմների և սարք-սարքավորում-ների խափանման պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն |
24-01 |
34 |
Յուրաքանչյուր հետազոտելի մեկ համալիրի մեջ մտնող մեքենա-մեխանիզմների և/կամ սարք-սարքավորումների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
153000 |
|
Արտադրությունում տեխնոլոգիական գործընթացներում շեղումների և խախտումների պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն |
24-02 |
34 |
Յուրաքանչյուր հետազոտելի մեկ տեխնոլոգիական գործընթացի և/կամ դրա վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
153000 | |||
|
Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն |
24-03 |
22 |
Յուրաքանչյուր հետազոտելի դեպքի հանգամանքների և/կամ դրա վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
99000 | |||
|
25 |
Օդորոլոգիական |
25 |
Օդորոլոգիական, այդ թվում՝ մարդու կողմից թողնված հոտային հետքերի փոր-ձաքննություն |
25-01 |
16 |
Յուրաքանչյուր հետազոտելի տեղանքը |
72000 |
|
26 |
Լինգվիստիկական |
26 |
Գրավոր խոսքի փորձաքննություն |
26-01 |
20 |
Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի գրավոր խոսքի ամբողջությունը |
90000 |
|
Բանավոր խոսքի փորձաքննություն |
26-02 |
20 |
Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի բանավոր խոսքի ամբողջությունը |
90000 | |||
|
27 |
Էկոլոգիական |
27 |
Հողային ռեսուրսների և երկրաբանական օբյեկտների փորձաքննություն |
27-01 |
32 |
Միևնույն տեղանքի հետազոտելի հողային ռեսուրսի և/կամ երկրաբանական օբյեկտների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
144000 |
|
Կենդանական և բուսական աշխարհի փորձաքննություն |
27-02 |
32 |
Միևնույն տեղանքի հետազոտելի կենդանական և/կամ բուսական աշխարհի և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
144000 | |||
|
Ջրային ռեսուրսների և օբյեկտների փորձաքննություն |
27-03 |
40 |
Միևնույն տեղանքի հետազոտելի ջրային ռեսուրսների և/կամ միևնույն համալիրի մաս կազմող ջրային օբյեկտների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
180000 | |||
|
Մթնոլորտային օդի փորձաքննություն |
27-04 |
24 |
Միևնույն տեղանքի հետազոտելի մթնոլորտային օդի և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
108000 | |||
|
Ճառագայթային իրավիճակի փորձաքննություն |
27-05 |
60 |
Յուրաքանչյուր հետազոտելի առանձին տեղանքը |
270000 | |||
|
Շրջակա միջավայրի վրա այլ բնույթի ազդեցության փորձաքննություն |
27-06 |
24 |
Միևնույն տեղանքի յուրաքանչյուր հետազոտելի իրավիճակի և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը |
108000 | |||
|
28 |
Պայթյունատեխնո-լոգիական |
28 |
Պայթյունից վնասված օբյեկտների փորձաքննություն |
28-01 |
24 |
Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը, ինչպես նաև յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք մյուս հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ հետազոտելի յուրաքանչյուր շարժական գույքը կամ պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
108000 |
|
Նյութերի և տեխնոլոգիական սարքավորումների, այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացների պայթյունավտանգ հատկությունների և սարքավորումների աշխատանքի պայթյունավտանգ ռեժիմների փորձաքննություն |
28-02 |
24 |
Նյութի և/կամ սարքավորման յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից յուրաքանչյուրը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
108000 | |||
|
Տեխնոլոգիական գործընթացների և տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի և շինությունների պայթյունային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանու-թյան, դրանց պայթյունակայունության, պայթյունի հետևանքների հնարավոր նվազեցման միջոցներով ապահովվածության փորձաքննություն |
28-03 |
24 |
Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը կամ պայթյունային անվտանգության յուրաքանչյուր հետազոտելի համակարգը կամ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի սարքավորումների ամբողջությունը կամ հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից յուրաքանչյուրը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) |
108000 | |||
|
29 |
Մտավոր սեփականության օբյեկտների |
29 |
Հեղինակային և հարակից իրավունքի բնագավառի փորձաքննություն |
29-01 |
56 |
Յուրաքանչյուր հետազոտելի հեղինակային և հարակից իրավունքի օբյեկտը |
252000 |
|
Գյուտերի բնագավառի փորձաքննություն |
29-02 |
56 |
Յուրաքանչյուր գյուտի վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը |
252000 | |||
|
Արտոնագրման բնագավառի փորձաքննություն |
29-03 |
40 |
Յուրաքանչյուր արտոնագրման վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը |
180000 | |||
|
Օգտակար մոդելների բնագավառի փորձաքննություն |
29-04 |
40 |
Յուրաքանչյուր հետազոտելի օգտակար մոդելը և/կամ դրա վերաբերյալ նյութերի ամբողջությունը |
180000 | |||
|
Արտադրական նմուշների փորձաքննություն |
29-05 |
24 |
Յուրաքանչյուր հետազոտելի արտադրական նմուշը և/կամ դրա վերաբերյալ նյութերի ամբողջությունը |
108000 | |||
|
Առևտրային նշանների շփոթության աստիճանի նմանության պարզման փորձաքննություն |
29-06 |
56 |
Յուրաքանչյուր հետազոտելի առևտրային նշանը և/կամ դրա վերաբերյալ նյութերի ամբողջությունը |
252000 | |||
|
30 |
Միջուկային քրեագիտական |
30 |
Ռադիոակտիվ նյութերի, ռադիացիայի և ռադիոակտիվ ֆոնի փորձաքննություն |
30-01 |
100 |
Յուրաքանչյուր հետազոտելի միավորը |
450000 |
|
Միջուկային էներգետիկայի հետ կապված սարք-սարքավորումների փորձաքննություն |
30-02 |
100 |
Յուրաքանչյուր հետազոտելի միավորը |
450000 | |||
(հավելվածը խմբ. 21.05.26 N 693-Լ)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.05.2026, N 693-Լ | 11.11.2021, N 1864-Լ | |
| 01.08.2024, N 1180-Լ | 11.11.2021, N 1864-Լ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|