ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 4-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Принят
Ներքին գործերի նախարար
Дата принятия
20.05.2026
Подписан
Ներքին գործերի նախարար
Дата подписания
20.05.2026
Дата вступления в силу
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» մայիսի 2026 թ․

ԹԻՎ 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85․27-րդ հոդվածի 7-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ անցկացվող ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ա. Սարգսյան

 

«20» մայիսի 2026 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2026 թվականի մայիսի 20-ի

թիվ 4-Ն հրամանի

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1․ Փրկարարական ծառայողի նկատմամբ անցկացվող ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը աջակցող մասնագետը կարող է ներգրավվել ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը, եթե`

1) ունի համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ աշխատանքային փորձ այն ոլորտում, որի շրջանակներում նախատեսվում է նրա ներգրավումը․

2) անկախ և անաչառ է, չունի անձնական, ծառայողական կամ այլ շահագրգռվածություն ծառայողական քննության կամ ուսումնասիրության արդյունքի նկատմամբ․

3) նրա և ծառայողական քննության մասնակիցների կամ ուսումնասիրությանը ներգրավված անձանց միջև առկա չէ շահերի բախում․

4) ունի բարեվարք վարքագիծ և անբասիր մասնագիտական հեղինակություն․

5) ունակ է ներկայացնել հիմնավորված և փաստարկված խորհրդատվություն, այդ թվում՝ գրավոր․

6) ունի պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն՝ նման տեղեկություններին առնչվող աշխատանքներին ներգրավվելու դեպքում։

2․ Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված չափանիշներին համապատասխանությունը հաստատելու համար ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը ներգրավվող մասնագետը պետք է ներկայացնի համապատասխանաբար կրթության, ունակության, հմտության կամ աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր, իր անկախության, անաչառության ու շահերի բախման բացակայության վերաբերյալ գրավոր հավաստում, ինչպես նաև` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն ունենալու վերաբերյալ փաստաթուղթ՝ նման տեղեկություններին առնչվող աշխատանքներին ներգրավվելու դեպքում։

3․ Մասնագետը նախազգուշացվում է օրենքով պահպանվող տեղեկությունների ապօրինի հրապարակման համար նախատեսված պատասխանատվության մասին, որի վերաբերյալ նրանից վերցվում է ստորագրություն։

4. Եթե ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս մասնագետի անկախությունը, անաչառությունը կամ շահերի բախման բացակայությունը կասկածի տակ դնող հանգամանքներ, ապա ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն անցկացվող անձի որոշմամբ դադարեցվում է մասնագետի ներգրավումը ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան