ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-198-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.05.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.05.2026
Дата вступления в силу
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և իր կանոնադրությամբ:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․

«1․1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:»․

3) 4-րդ մասի «Ակադեմիայի կանոնադրությունը, ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը, հաստատում է Կառավարությունը» բառերը փոխարինել «Ակադեմիայի կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Ակադեմիայի կանոնադրությունը ներառում է նաև կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը» բառերով․

4) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «հոգաբարձուների խորհուրդը` Ակադեմիայի» բառերը․

5) 13-րդ մասի «Ակադեմիան» բառից հետո հանել «, որպես հիմնադրամ,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«17. Հանրային բուհում ակադեմիական կամ վարչական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի, ղեկավարի տեղակալների և դրա ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոններում) ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 14-րդ մասում «ղեկավարը հանդիսանում» բառերը փոխարինել «աշխատանքը համակարգում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 15-րդ մասում «կոմիտեի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «Բուհի» բառը փոխարինել «Հանրային բուհի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի՝

ա․ առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը՝ «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով, «2029-2030» թվերը՝ «2030-2031» թվերով,

բ․ երկրորդ նախադասությունը «Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը» բառերից հետո լրացնել «համապատասխան ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը, ըստ կրթական մակարդակների (այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի), ըստ մասնագիտությունների և հաստատությունների, հաստատում է Կառավարությունը, իսկ» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով․

«7.1. Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով։»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով․

«9.1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչև այդ բուհերի ռեկտորների ընտրության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով և պահանջներով։»․

4) 11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի,» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը գործելու է 2028 թվականից» բառերով․

2) 7-րդ մասի «7-րդ մասը պարտադիր չէ» բառերը փոխարինել «7-րդ մասը և 28-րդ հոդվածի 12-րդ մասի 6-րդ կետը պարտադիր չեն» բառերով․

3) 8-րդ մասի «և ձևավորում Ակադեմիայի» բառերից հետո հանել «հոգաբարձուների խորհուրդը`» բառերը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-198-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: