ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 670-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.05.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2026
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.05.2026
Дата вступления в силу
25.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2026 թվականի N 670-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանից «և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 186-րդ կետի» բառերը հանել:

2. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով՝

«1.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված իմաստով։»։

3. Որոշման հավելվածի՝

1) 2-րդ կետը «գոյացման» բառից հետո լրացնել «, պահման, օգտահանման կամ հեռացման» բառերով.

2) 3-րդ կետը «առաջացող» բառից հետո լրացնել «, պահվող, օգտահանվող կամ հեռացվող » բառերով.

3) 5-րդ կետում «տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» բառերը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» բառերով.

4) 6-րդ կետը «համակարգի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ)» բառերով։

4. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով՝

«8. Պաշտոնական վիճակագրության մշակող, արտադրող, տարածող և համակարգող մարմնին, ինչպես նաև բնապահպանական նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, իրենց օրենսդրական գործառույթներն իրականացնելու նպատակով, հասանելիություն է տրվում էլեկտրոնային հարթակի՝ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման բաժնում գեներացվող և պահվող տվյալներին։»։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

14.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան