ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 95-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 490-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2026
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
07.05.2026
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
07.05.2026
Дата вступления в силу
15.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«07» մայիսի 2026 թ.

N 490-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 95-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին մասին» թիվ 95-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 7․1-ին կետում «8-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ և 8․2-րդ կետերով» բառերով,

2) լրացնել նոր՝ 8․2-րդ, 9․1-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

«8․2․ Մասնագիտական թեմաների դասընթացի առարկան կարող է ներառել սույն կարգի 8-րդ կետում չներառված թեմաներ։

 9․1․ Կառավարչական հմտությունների դասընթացի բովանդակության մեջ կարող են ներառվել սույն կարգի 9-րդ կետում չներառված թեմաներ։»,

3) 13-րդ կետում «4 և ավել» բառերը փոխարինել «4-ից ավել» բառերով,

4) լրացնել նոր՝ 20.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«20․1․ Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի բովանդակության մեջ կարող են ներառվել սույն կարգի 20-րդ կետում չներառված թեմաներ։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

5/7/2026

 

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական: