ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-173-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.05.2026
Дата вступления в силу
09.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․

«8․ Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով մուտքի դեպքում։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած և օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը։»։

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․

«5․ Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով ելքի դեպքում։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած և օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը։»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 7

Երևան

ՀՕ-173-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան