ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-158-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.05.2026
Дата вступления в силу
18.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով և» բառերը հանել, իսկ նույն մասը «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «և http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) 5-րդ մասի «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով և» բառերը հանել, իսկ նույն մասը «Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «և http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 7

Երևան

ՀՕ-158-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: