ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2026
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.04.2026
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.04.2026
Дата вступления в силу
17.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» ապրիլ 2026 թվականի

N 34-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

30.04.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«30» ապրիլ 2026թ. N 34-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորում են փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշումն իրականացվում է բուժման նպատակով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

3. Փոխներարկում իրականացնող բժիշկը յուրաքանչյուր արյան և արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջ կատարում կամ կազմակերպում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության (խմբային և ռեզուս համատեղելիության) որոշման հետազոտություն:

4. Հետազոտության համար արյան պարկից փորձանմուշի անջատումը իրականացվում է առանց պարկի ամբողջականության խախտման։

5. Անհատական (արյան խմբերի ABO դասակարգում) համատեղելիության փորձերն իրականացվում են հետևյալ եղանակներով՝

1) էրիթրոցիտային զանգված - լուսավոր սենյակում, օդի ջերմաստիճանի +15-ից +240C պայմաններում ափսեի վրա կաթեցվում է ռեցիպիենտի արյան շիճուկ, որի վրա ավելացվում է դոնորական արյան էրիթրոցիտների կաթիլ (էրիթրոցիտների և շիճուկի հարաբերությունը պետք է կազմի 1:10)։ Կաթիլները խառնում են ապակյա ձողիկով: Այնուհետև, 5 րոպե սպասելուց հետո կատարում համապատասխան եզրակացություններ: Կեղծ փաթիլավորումը բացառելու նպատակով ավելացնում են մեկ կաթիլ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթ.

2) թարմ սառեցված պլազմա և թրոմբոցիտային զանգված-համատեղելիության փորձն անցկացվում է դոնորի արյան պլազմայի և ռեցիպիենտի արյան էրիթրոցիտների միջև:

6. Էրիթրոցիտների փաթիլավորման առկայության դեպքում արյան բաղադրամասը համարվում է անհամատեղելի և այն չի թույլատրվում փոխներարկել: Կաթիլի մեջ էրիթրոցիտների փաթիլավորման բացակայության դեպքում, դոնորի և ռեցիպիենտի արյունները համարվում են համատեղելի` ըստ խմբային ABO հակածինների:

7. Անհատական ռեզուս համատեղելիության փորձն իրականացվում է հետևյալ կերպ՝

1) Պետրիի թասի վրա կաթեցվում է ռեցիպիենտի արյան շիճուկ, որի վրա ավելացվում է դոնորական արյան էրիթրոցիտների կաթիլ (էրիթրոցիտների և շիճուկի հարաբերությունը կազմում է 1:10): Կաթիլները խառնում են ապակյա ձողիկով: Պետրիի թասը դրվում է ջրային բաղնիք` +46±10C ջերմաստիճանում: Այնուհետև, 5 րոպե սպասելուց հետո Պետրիի թասը հանվում է ջրային բաղնիքից և կատարվում համապատասխան եզրակացություն: Էրիթրոցիտների փաթիլավորման առկայության դեպքում արյան բաղադրամասը համարվում է անհամատեղելի և այն չի թույլատրվում փոխներարկել: Եթե կաթիլի մեջ բացակայում է էրիթրոցիտների փաթիլավորումը, դոնորի և ռեցիպիենտի արյունները համարվում են համատեղելի ըստ ռեզուս համակարգի հակածինների.

2) ռեզուս համատեղելիության փորձն իրականացվում է միայն էրիթրոցիտային զանգվածի փոխներարկման ժամանակ։

8. Եթե պացիենտի մոտ երբևէ առաջացել է հետփոխներարկումային բարդություն, ապա լրացուցիչ իրականացվում է համատեղելիության հետազոտություն` Կումբսի անուղղակի ռեակցիայով և հակածինների տիպավորում` ըստ խմբային, ռեզուս, Քելլ (Kell) համակարգերի:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան