ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում «կոմիտեի նախագահը» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ կոմիտեի ղեկավար)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) վերնագրի «պաշտոնները» բառը փոխարինել «պաշտոնների դասակարգումը և անվանացանկը» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Մաքսային մարմնում՝ ըստ պաշտոնների խմբերի, սահմանվում են մաքսային ծառայության հետևյալ պաշտոնները.
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի վարչության պետ.
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ,
բ. մաքսային մարմնի բաժնի պետ,
գ. մաքսային մարմնի բաժանմունքի պետ,
դ. մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ,
ե. մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ.
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ.
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ՝
ա. մաքսային մարմնի մաքսային տեսուչ:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը «ուսումնական կենտրոնի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ ուսումնական կենտրոն)» բառերով, իսկ «հավաստագիր» բառից հետո՝ «(այսուհետ՝ պատրաստման հավաստագիր)» բառերով,
բ. 2-րդ կետի «անհրաժեշտ վերապատրաստում» բառերը փոխարինել «՝ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, ուսումնական կենտրոնի կողմից ստացել են պատրաստման հավաստագիր կամ» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) մաքսային ծառայողներ են և սույն օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով ունեն ծառայողական առաջխաղացման իրավունք։»․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոնները զբաղեցվում են պատրաստման հավաստագիր ունեցող՝ մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ մաքսային ծառայողներից կամ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող մաքսային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով:»․
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 8.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 8.1. | Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում |
1. Մաքսային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը մաքսային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպում և անցկացնում է մաքսային ծառայողի, այդ թվում՝ ղեկավար պաշտոնների պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն): Սույն մասի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:
2. Ընդունելության կարգը հաստատում է կոմիտեի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձևավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպմանը և անցկացմանը մաքսային մարմնի կողմից ուսումնական կենտրոնին օժանդակելու հետ կապված հարաբերությունները:
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տարիքային ցենզի, բարձրագույն կրթության և հայերենին տիրապետելու և 49-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում նա սույն հոդվածի 9-րդ, 14-րդ մասերով կամ սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքով ստացել է բացասական գնահատական:
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները.
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ կոմիտեի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը:
5. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:
6. Թեստավորման պահանջները հաստատում է կոմիտեի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:
7. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում կոմիտեի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք:
8. Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:
9. Հարցազրույցի կազմակերպման համար սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը մաքսային մարմնի կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքով մասնակիցն ստանում է դրական կամ բացասական գնահատական:
10. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, ամփոփիչ քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է կոմիտեի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:
11. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով, և որի ձևը հաստատում է կոմիտեի ղեկավարը: Եթե պատրաստման հավաստագրի գործողության ավարտին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից պատրաստման դասընթաց չի անցկացվել, ապա պատրաստման հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության վերջնաժամկետից հետո կազմակերպված պատրաստման դասընթացի արդյունքով պատրաստման հավաստագիր տրամադրելու օրը, իսկ պատրաստման դասընթացը չհաղթահարելու դեպքում՝ մինչև պատրաստման դասընթացը չհաղթահարելու օրը:
12. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են մաքսային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր:
13. Ծառայողական առաջխաղացման հիմքով մաքսային ծառայության պաշտոնի (այդ թվում՝ ղեկավար) նշանակվելիս մաքսային ծառայողի պատրաստման հավաստագրի գործողությունը շարունակվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության՝ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը: Ծառայողական առաջխաղացման արդյունքով զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատրաստման հավաստագրի ստացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
14. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչև պաշտոնի նշանակումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ կոմիտեի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում կոմիտեի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պատրաստման հավաստագիր ստացած անձը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով պատրաստման հավաստագիր ստացած անձը ստանում է դրական կամ բացասական գնահատական: Հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է:
15. Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով մաքսային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար:»:
Հոդված 5. Օրենքի 8.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ մաքսային ծառայողների) ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ընդ որում, սույն օրենքի 8.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաև սույն օրենքի 8.1-ին հոդվածի 14-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալը հիմք են անձին ցուցակից հանելու համար:»:
Հոդված 6. Օրենքի 8.3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և պատրաստման հավաստագիր ունեցող մաքսային ծառայողներից, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող մաքսային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի:»․
2) 2-րդ մասում՝
ա. 1-ին կետը «ծառայողների» բառից հետո լրացնել «՝ համապատասխան պաշտոնների» բառերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պաշտոնին համապատասխան գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած մաքսային ծառայողները։»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով․
«7.1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց և պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ կոմիտեի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված տեղեկատվությունը կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում կոմիտեի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է կոմիտեի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված մաքսային ծառայողը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով ծառայողն ստանում է դրական կամ բացասական գնահատական: Դրական գնահատական ստանալու դեպքում մաքսային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:»․
5) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում է կոմիտեի ղեկավարը:»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «, իսկ մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով» բառերով․
2) 2-րդ մասից հանել «3» թիվը․
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
4) 4-6-րդ մասերի «և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով․
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Սույն մասով նախատեսված մաքսային ծառայողի կատարողականի գնահատականը մաքսային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաև մաքսային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա մաքսային ծառայողին տրվում է գնահատական: Մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, մաքսային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է կոմիտեի ղեկավարը: Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով կոմիտեի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի գնահատման արդյունքով երկու անգամ անընդմեջ կոմիտեի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու համար:»:
Հոդված 8. Օրենքի 17.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)» բառերը փոխարինել «Ուսումնական կենտրոնի» բառերով․
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետից հանել «մասնագիտական» և «(այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը)» բառերը,
բ. 4-րդ կետի «հատուկ միջոցների և հրազենի» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված հատուկ և այլ միջոցների» բառերով:
Հոդված 9. Օրենքի 22.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 3-րդ կետի «8.2-րդ» բառերը փոխարինել «8.3-րդ» բառերով․
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մշտական բնակության վայրից տարբերվող մաքսային մարմնում մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում մաքսային ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության վայրում Կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում: Ծառայության վայրը մշտական բնակության վայրից տարբերվող համարվելու չափանիշները սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «առաջարկված թեկնածուներից» բառերը փոխարինել «՝ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատած՝ հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից» բառերով:
Հոդված 14. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-4.4-րդ կետերով.
«4.2) սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալը.
4.3) գործող պատրաստման հավաստագիր չունենալը.
4.4) մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման արդյունքով տարեկան երկու անգամ անընդմեջ կոմիտեի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը.»,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Կառավարության հաստատած՝ մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ տառապելը.»,
գ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. երկրորդ պարբերության 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) մաքսային մարմնի վարչության պետի կամ նրա տեղակալի, բաժնի պետի կամ նրա տեղակալի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսային մարմնի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի։»․
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
3) 9-րդ մասը «4-րդ» բառից հետո լրացնել «, 4.3-րդ» բառերով, իսկ «ծառայողները» բառից հետո՝ «և ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողները» բառերով:
Հոդված 15. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:»․
2) 2-րդ մասը «զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն» բառերից հետո լրացնել «, որի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ» բառերով:
Հոդված 16. Օրենքի 51-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «և 4.1-ին կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով․
2) 2-րդ մասի 5-րդ կետից հանել «կոմիտեի ղեկավարի կողմից» բառերը:
Հոդված 17. Օրենքի ամբողջ տեքստում «մաքսային մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտեի ղեկավար» բառերով:
Հոդված 18.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 4.3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու օրացուցային տարի հետո:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացած պատրաստման և վերապատրաստման հավաստագրերը Օրենքով սահմանված գործողության ժամանակահատվածում ունեն սույն օրենքով սահմանված պատրաստման հավաստագրերին համարժեք իրավաբանական ուժ:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-146-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական: