ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2026
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
21.04.2026
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
21.04.2026
Дата вступления в силу
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«21» ապրիլի 2026 թ.

N 16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 5-րդ կետի 22-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ ենթակետերը, 31-րդ, 32-րդ և 78-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

2. Հավելվածի 5-րդ կետի.

1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
2) ՀՀՇՆ 22-01-2024

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմեր

»,

 

2) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
5) ՀՀՇՆ 31-05-2026

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 16-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-05-2026 «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմեր

»,

 

3) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
7) ՀՀՇՆ 42-01-2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմեր

»,

 

4) 9-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
9) ՀՀՇՆ 30-01-2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր

»,

 

5) 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
10) ՀՀՇՆ 20-02-2024

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 9-ի N 07-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-02-2024 «Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական նորմեր

»,

 

6) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
19) ՀՀՇՆ 22-02.01-2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 09-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» շինարարական նորմեր

»,

 

7) 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
20) ՀՀՇՆ 43-01-2025

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 43-01-2025 «Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր

»,

 

8) 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
24) 2-III-11.3

ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմեր

»,

 

9) 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
25) 2-III-11 (N001-96)

ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 139 հրամանով հաստատված «Կենցաղային պայմաններում ժողովրդական սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» միջպետական սանիտարական նորմեր և կանոններ

»,

 

10) 31-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
31) 2-III-Ա 2-1

ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներ: Որակի հսկողություն» սանիտարական կանոններ և նորմեր

»,

 

11) 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
33) ՀՀՇՆ 31-04.01-2024

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» շինարարական նորմեր

»:

 

3. Հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44․ Անհատական բնակելի տան հողամասի սահմաններում հասարակական նշանակության շենքեր կամ շինություններ տեղակայելիս պետք է պահպանվեն սանիտարահիգիենիկ պահանջները։»։

4. Հավելվածի 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«100․ Անհատական բնակելի տների համար, ըստ պատվիրատուի-սեփականատիրոջ (կամ լիազորված անձի) առաջադրանքի-հայեցողության, կարող է նախատեսվել անհատական բնակելի տան ընթացիկ նորոգման՝ ներքին հարդարման, օգտագործված շինարարական նյութերի մասնակի նորոգման և փոխարինման, էներգաարդյունավետ վերանորոգման՝ պատուհանների և դռների փոխարինման, հատակների, պատերի և միջնորմների ջերմամեկուսացման, հարդարման, խոհանոցի և սանիտարական սարքավորումների, սանդուղքների և սանդղամուտքերի, ինժեներական հաղորդակցուղիների՝ ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և կոյուղու համակարգերի և սարքերի փոխարինման/կառուցման, տարածքի բարեկարգման հնարավորություն և այլն՝ առանց անհատական բնակելի տան կոնստրուկտիվ համակարգի փոփոխման, նախագծային փաստաթղթեր չպահանջող աշխատանքների մասով, որոնք ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ ամրագրված կարգի համաձայն դասակարգված են որպես ցածր ռիսկայնության միջոցառումներ (աշխատանքներ): Անհատական բնակելի տան շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների շրջանակներում ըստ անհրաժեշտության նախատեսվող վերելակների և վերհան սարքերի տեղակայման աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան նախագծային լուծումների (այդ թվում էսքիզային նախագծի) և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների համաձայն:»։

5. Հավելվածի 105-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«105․ Անհատական բնակելի տան տարրերի կոնստրուկտիվ լուծումներում (այդ թվում սնամեջ հատվածների տեղադիրքը, կոնստրուկցիաների միջով խողովակաշարերի անցկացման տեղերի հերմետիկացման եղանակները, օդափոխության բացվածքների կազմակերպումը և ջերմամեկուսացման տեղադրումը և այլն) պետք է կանխվեն կրծողների և միջատների ներթափանցումը։»։

6. Հավելվածի 111-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ջրամատակարարում և կոյուղի՝ հաշվի առնելով արտաքին ցանցերի (առկայության դեպքում) մուտքերը հարակից տարածքը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի, խմելու ջրի կենտրոնացված համակարգերի ջրի որակի պահանջներ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն, ոչ կենտրոնացված ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ընթացքում մակերեսային ջրերի պահպանության համար,»։

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

4/21/2026

 

Ե. ՎարդանՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: