ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
14 ապրիլի 2026 թ. |
N 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 9-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «միայն» բառը հանել,
2) 10-րդ կետի երկրորդ նախադասության «ծրարները, չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ավելորդ գրառում պարունակող քվեարկության» բառերը և կետադրական նշանները հանել,
3) 11-րդ կետի առաջին նախադասության «ծրարների, չսահմանված նմուշի քվեաթերթիկների, ավելորդ գրառում պարունակող քվեարկության» բառերը և կետադրական նշանները հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. Հովակիմյան |
|
2026 թվականի ապրիլի 14 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2026 թվական: